Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ


Ադրբեջանի ժողովուրդը կորցրել է երկրի պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը. ադրբեջանցի լրագրող

Միջազգային

Ադրբեջանում ճանաչված լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով այդ երկրի ԶԼՄ-ներին պաշտպանության նախարարության արած վերջին ծանուցումն այն մասին, թե ՊՆ-ի մամուլը ծառայությունը որեւէ մեկնաբանություն չի տալու հայկական մամուլի հրապարակումները «տիրաժավորող» ԶԼՄ-ներին, հայտարարել է, որ ադրբեջանական ՊՆ-ի նման դիրքորոշումը թուլության դրսեւորում է:

Moderator.az կայքին տված հարցազրույցում Չինգիզ Սուլթանսոյն ասել է, որ ներկայիս տեղեկատվական պատերազմը ճիշտ տանելու համար անհրաժեշտ է բովանդակալից եւ լուրջ տեղեկություններ հրապարակել:

Լրագրողն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի կարողանում արժանավորապես կատարել «հենց այդ գործը»:

«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ վիճակները թաքցվում կամ դրա հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել է»,- ասել է Չինգիզ Սուլթանսոյը` հավելելով, որ շատ դեպքերում ՊՆ-ը մեղքը բարդում է լրագրողների վրա, ինչը ամբողջությամբ սխալ մոտեցում է:

«Անձամբ ես չեմ հավատում, որ մեղավորները ոչ թե բանակում նեգատիվ դեպքեր թույլ տվող, ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան համար պատասխանատու սպաներն ու պաշտոնատար անձինք են, այլ այդ դեպքերը լուսաբանող լրագրողներն են: Ի՞նչ է, այդ սպաները լրագրողներից ավելի հայրենասե՞ր են»,- ասել է նա:

Լրագրողն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին խորհուրդ է տվել կառույցի կորցրած հեղինակությունը վերականգնելու համար «լուրջ կադրային բարեփոխումներ կատարել, չթաքցնել, այլ հակառակը` հետաքննել ոչ մարտական պայմաններում յուրաքանչյուր զինվորի մահը, վերջ դնել բանակում կոռուպցիայի դեպքերին»: Ադրբեջանի ՊՆ-ը երեկ հայտարարել է, որ մեկնաբանություն չի տալու հայկական կողմի տեղեկատվությունը «տիրաժավորող որոշ տեղական ԶԼՄ-ներին»:

Կայքին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Էլխան Մեհդիեւն էլ հայտարարել է, որ «տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից:

Ըստ նրա` «աշխարհն ավելի շատ հայերի ձայնն է լսում», եւ «համաշխարհային հանրությունն ավելի շատ տեղեկանում է հայկական մամուլի լուրերից»:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: Չնայած դրան ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կրած 114 զինվորի կորստին վերջին երկու շաբաթներին հայկական կողմերի պատժիչ գործողությունների արդյունքում ավելացել է մոտ 20 զինվորի կորուստ եւ 60-80 վիրավոր, կազմելով առնվազն 134 զինծառայող եւ 138-ից ավելի վիրավոր:

 

«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ ՍրբազանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ