Երևան, 13.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ» Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ» Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ» «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ» Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»


Սերժ Սարգսյանը հեռանում է

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը ըստ արժանվույն չգնահատվեց և մեկնության չենթարկվեց. ի վերջո, ինչու՞ գործող նախագահը, որի պաշտոնավարման ժամկետից բավականաչափ հեռավորություն կա, որոշեց գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով և, ըստ ամենայնի, կրճատել նախագահի լիազորությունները: Ավելին, բոլորովին վերջերս Հարավային Կորեայում երիտասարդացման գերժամանակակից կուրսեր անցած Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»: Այս հայտարարությունը ուղղակի շղթայական կապ ունի դրան հաջորդած Էդուարդ Շարմազանովի աղմկահարույց հայտարարությանը՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք- Ադամյան փողոցով: Ինչպես գիտենք՝ այնտեղ է գտնվում Հանրապետականի գրասենյակը: Ըստ ամենայնի, վերջին երկու հայտնի հայտարարություններով և սահմանադրական փոփոխություններով Սարգսյանը նախապատրաստում է իր հեռացումը: Գործող նախագահը այլևս լիակատար չի տիրապետում քաղաքական իրավիճակին և որպես հմուտ խաղացող՝ պետք է կազմակերպի հնարավորինս անվտանգ նահանջ: Իր սիրելի խաղաքարերի նման նա հայտնվել է պատային իրավիճակում և պետք է փոխի խաղի կանոնները: Սերժ Սարգսյանը հայտնվել է իր հեռացումը գուժող հետևյալ փաստարկների ճնշման տիրույթում. 1. Չնայած իր ղեկավարած կուսակցությունը ունի մեծամասնություն խորհրդարանում՝ նա ստիպված էր այս անգամ տուրք տալ Ծառուկյան-Աբրահամյան խնամիական դուետի ճնշմանը և վարչապետի պաշտոնից ազատել իր համար թերևս ամենահարմար և ընդունելի կառավարության ղեկավարին՝ Տիգրան Սարգսյանին: Նմանատիպ փորձ մեկ անգամ ևս եղել է՝ խաղից հանել Տիգրան Սարգսյանին, որը Սերժ Սարգսյանը մերժել է, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հեռացավ ԱԺ նախագահի պաշտոնից: Սակայն երկրում ծավալվող ֆինանսական ճգնաժամի և հասարակական ճնշման տակ ահագնացող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ալիքների (որից Ծառուկյան - Աբրահամյան խնամիական դուետը օգտվեց բավական ճարպկորեն) արդյունքում Սարգսյանը ստիպված էր զիջել վարչապետի աթոռը: 2. Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին ձախողումների ֆոնին գրգռվեց նրա նախկին սիամական երկվորյակի՝ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու ախորժակը, ով իր բավական խոշոր ֆինանսական, մարդկային և լրատվական ռեսուրսներով սկսեց խաղալ Սերժ Սարգսյանի դեմ: Գործող նախագահի օրեցոր թուլացող իշխանությանը սա հուժկու հարված էր: Ի տարբերություն Քոչարյանի հրապարակային մանևրների՝ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին և նա բավական կոպիտ կերպով ընդունեց մարտահրավերը՝ Շարմազանովի շուրթերով ակնարկելով Մելիք-Ադամյան փողոցի դերի ու նշանակության մասին: Այնուամենայնիվ, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ակտիվացման, Սարգսյանը աթոռի հերթական սասանում ունեցավ: 3. Սերժ Սարգսյանին լքեց նրա երբեմնի ամենահավատարիմ դաշնակիցը՝ Արթուր Բաղդասարյանը: Ավելին, Բաղդասարյանի ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում սկսեց ակտիվ հակաիշխանական գործողություններ, ինչի հետևանքով օրեցոր ՀՀԿ-ի համար ԱԺ-ում քվորում ապահովելը դարձավ լրջագույն գլխացավանք: Միայն այն փաստը, որ ՀՀԿ-ի համար քվորում ապահովելը արդեն իսկ խնդիր է դարձել, գործող նախագահի շուրջ անվստահության պատ է կառուցում հենց նրա մերձավոր շրջապատում: 4. Մաքսային Միություն մտնելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը զրկեց Սարգսյանին արևմտյան աջակցությունից, իսկ ռուս - ադրբեջանա - ղազախա - բելառուսական վերջին շրջանի հայտնի սիրախաղերը ոչ միայն Հայաստանին կանգնեցրեցին պատային իրավիճակի առջև՝ արտաքին վեկտորի ընտրության հարցում, այլև Սարգսյանի իշխանության հասցրեցին կործանիչ հարված: Նա զրկվեց ոչ միայն իր իշխանությունը պահպանելու և երկարաձգելու ներքին ռեսուրսների զգալի մասից, այլև մեն մենակ մնաց արտաքին ճակատում: 5. Սերժ Սարգսյանը իր իշխանության ընթացքում թույլ տվեց կոպտագույն սխալ՝ չնախապատրաստելով իր իրավահաջորդին: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց, ինչի արդյունքում նրա ոտքերի տակից հողը սկսեց արագորեն փախչել: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հովիկ Աբրահամյանի թևը սկսեց բացահայտ նախագահական ամբիցիաներ դրսևորել՝ դաշտ նետելով իր ամբողջ PR հրետանին, անշուշտ, ունենալով խնամի Ծառուկյանի գոնե լուռ աջակցությունը, Արթուր Բաղդասարյանը, ձեռք ստեղծելով զգալի լրատվական և այլ ռեսուրսներ, հեռացավ Սարգսյանից և սկսեց բացահայտ նախագահական հավակնություններ դրսևորել, գործող նախագահի հիմնական հենարաններից մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իր հայտնի հարցազրույցում սեփական քաղաքական հավակնությունների մասին մեսիջներ ուղարկեց, Քոչարյանը օրումեջ, ընդ որում բավականին ոչ պրոֆեսիոնալ կերպով, սկսեց ծիկրակել Բաղրամյան 26-ի հետևից և այդպես շարունակ. այժմ գործ ունենք եռատված ու քառատված իշխանական դաշտի հետ, ինչը իրավիճակը դարձնում է բավականին պայթյունավտանգ (նախագահի հնարավոր թեկնածուներին կանդրադառնանք շուտով՝ առանձին հոդվածներով): Հանրագումարի բերելով Սերժ Սարգսյանի շուրջ ձևավորված ներքին և արտաքին բոլոր գործոնները և այս ամենից բխող Սերժ Սարգսյանի քաղաքական հետագա հավակնությունների անհնարինությունը՝ կարելի է վստահ լինել, որ ապագա սահմանադրական բարեփոխումները նրա վերջին հուսահատ փորձերն են՝ կուսակցությունների դերի բարձրացման միջոցով պահպանել մի քանի լծակներ՝ իր և մնացած փոքրաթիվ թիմի անձնական և քաղաքական անվտանգությունն ապահովելու նպատակով: Սարգսյանը այժմ արդեն դրսևորում է գնացող, հոգնած նախագահի վարքագիծ. ակնհայտ է, որ նա ժամանակ է ձգում և սպասում է հեռանալու բաղձալի օրվան: Նա ավելի ու ավելի սակավ է մասնակցում միջոցառումների, ելույթներ գրեթե չի ունենում, բավարարվում է արարողակարգային հայտարարություններով և հանդիպումներվ: Հեռացման և անվտանգ ապրելու համար, սակայն, նրան երաշխիքներ են պետք, որոնք հիմնական դաշնակիցներին կորցնելու պարագայում բավականին մշուշոտ են: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, թերևս, Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտն է: Նա կամ կջախջախվի լիովին, կամ ձեռք կբերի կռվաններ՝ իր անվտանգ հեռացումը ապահովելու համար... Սահմանադրական փոփոխություններից զատ Սարգսյանին մնացել է միակ՝ պահուստային քայլը: Բոլորի համար անսպասելի նա պետք է հայտարարի իր իրավահաջորդի անունը: Որքան էլ այս պարագայում դա վտանգավոր է, սակայն դաշտում հստակություն կմտցնի և սև ու սպիտակի սահմանագիծ կքաշի ոչ միայն ընդդիմություն-իշխանություն քաղաքական խաղում, այլ հենց իշխանության ներսում: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ինքը իր ձեռքով գծեց հեռացման իր ճանապարհը, որովհետև գնացող նախագահի պարագայում իշխանական դաշտը չկողմնորոշվեց նոր տիրոջ ընտրության հարցում, ինչն իր հերթին բերեց իշխանության բզկտման և Սերժ Սարգսյանի քաղաքական վախճանի... Վարուժան Բաբաջանյան
ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Ամենաթունդ խմիչքներից մեկը. թո՞ւյն, դեղամիջո՞ց, թե՞ ապերետիվ. «Փաստ»Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ճապոնացիները Չինաստանում իրականացրել են զանգվածային սպանդ. «Փաստ»Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԶուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Իրականությունից չես փախչի. «Փաստ»ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն