Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան


Զգույշ, երազախաբ չլինեք

Քաղաքական

1722 թվականին հայերն ու վրացիները բանակ կազմած սպասում էին Պյոտրի օրհնված ոտին: Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո գնացին տներով, իսկ Պյոտրը կնքեց Կ. Պոլսի պայմանագիրը, որով ճանաչեց թուրքերի գերիշխանությունը Հարավային Կովկասի մեծ մասում` հատկապես հայաբնակ վայրերում:

Ռուս-թուրքական միջադեպի հետ կապված բոլորն ակտիվացել են: Պատերազմ են ուզում, Արևմտյան Հայաստան, մեծ ախպոր հետ տեսեք ինչեր են անելու: Հա` քչից-շատից դաշնակից է դիտարկվում նաև Կադիրովը, որին ոչ վաղ անցյալում մեր այդ հայրենա-ռուսապաշտ զանգվածը հիշում էր միայն նախնյաց հիշատակելուց հետո: Ինչ ասեմ, զգույշ երազխաբ չլինեք, տղաներ և աղջիկներ:

Այն, որ պատերազմ կամ լայնամասշտաբ բախում բացառվում է, դա միանգամից պարզ է: Այն, որ Ռուսաստանը որևէ համարժեք քայլ չի անելու, բացի տնտեսական ինչ-ինչ միջոցներ կիրառելուց (իսկ թե այստեղ ով շատ կտուժի, հատկապես արևմուտքի տնտեսական սանկցիաների ֆոնին Ռուսաստանի նկատմամբ) դա էլ է պարզ: Սա 19-րդ դարը չէ, որ Ռուսաստանը արշավի, տեղի բնակիչներին կուտ տա քրիստոնեական ոգով, մի քանի հազար քառակուսի կիլոմետր նվաճի, հետո պայմանագրով հետ տա ու առաաա հա շան ճակատին` ռուս էիք պաշտպանում, դե եկեք տեսնեմ` 2 միլիոն մեռած հայ: Թվում էր, թե էս 2-3 հարյուր տարվա մեջ պետք է որ մի քիչ խելացվորած լինեինք, ինչ-ինչ բաներ հիշեինք, ինչ-ինչ բաներից սովորեինք: Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակը, ազգիս մի զգալի հատված ամնեզիայով է տառապում կամ էլ կարճատեսությամբ: Այստեղ տեղին է հիշել դասականին.

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,

Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.

Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,

Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք:

Բայց այս ֆոնի վրա քննարկումներ չէինք անի, եթե ռուսական քաղաքական շրջանակներում  չքննարկվեր մի հարց, որն ուղղակի ծաղր է մեր նկատմամբ: Դա առաջարկությունների նախագիծն է առ այն, որ պետք է ստիպել կամ պատժել Թուրքիային, ինչպես ուզում եք բնութագրեք, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Այստեղ պետք է մեջբերենք մեկ այլ «դասականի» ` իյա, իրո՞ք: Ու այստեղ դժբախտությունը կայանում է նրանում, որ ռուսները նման առաջարկներ անելով, իրենց լեզվից եկած ժառգոնային գրագրությամբ ասված մեզ լրիվ «բուշլատի թևի» տեղ են դրել: Այսինքն, ռուս քաղաքական շրջանակների տրամաբանությամբ մենք այնքան թերզարգացած ենք, որ կարելի է վերաբերվել 19-20-րդ դարի կտերով:

Ողբերգությունն ամբողջացնում է ռուսական քաղաքական բեմահարթակի տրագիկոմիկ, դերասանական տաղանդի փայլուն արտացոլում Վլադիմիրը: Սա այն Վլադիմիրն է, որ վերջին մի քանի տարիներին բոլորիս գլուխը մեղմորեն շոյում է Ադրբեջանի հասցեին ուղղված գովեստներով: Ու ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե հայերին թողեք Արևմտյան Հայաստանը կվերադարձնեն: Ոնց պապերդ տվել են, արի նույն ձև էլ վերադարձրու, ընկեր խեղկակատակ: Մենք էլ 2 միլիոն մարդ չունենք ձեր կապիկությունների համար ոչնչացնելու: Առանց այն էլ տարածքում ոտից գլուխ երկու միլիոն ենք մնացել:

Իսկ էս երազխաբությունների շարքն ամբողջացնում են հայաստանյան միջավայրի այն լուրջ դեմքով ձյաձաները, որոնք այս օրերին մամուլի ասուլիս են տալիս ու ասում, որ պատմական աննախադեպ պահ է Վիլսոնի իրավարար վճիռը ճանաչելու ու Սևրի պայմանագիրը կյանքի կոչելու: Չէ հա լու՞րջ: Ինչ Սևր, ինչ Սան Ռեմո, տղե՛րք, թարգեք, մեծ մարդ եք: Մանր-մունր բաներ եք ուզում: Ես կասեի աննախադեպ պահ է Տիգրան Մեծի ու Պոմպեոսի միջև կնքված պայմանագիրը կյանքի կոչելու ու մի 400.000 քառ. կմ. տարածք պահանջելու համար:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»