Ինչ են պատմում Ձեր աչքերը Ձեր մասին. ըստ ճապոնացի դիմագետների
LifestyleOrer.am-ը ներկայացնում է, թե ինչ կարող են ասել աչքերի ձևը ձեր մասին:
Վաղուց ի վեր աչքերը համարել են հոգու պատուհաններ: Աչքերով միշտ որոշել են մարդկանց ներքին ապրումները: Կարծիք կա, որ գեղեցիկ ու գրավիչ աչքերով մարդն առողջ է, կամային, խելացի, կրակոտ: Նրանք ճառագում են լույս ու ջերմություն, լավ պաշտպանված են կոպերով, ունեն արտահայտիչ ծիածանաթաղանթ: Մեծ աչքերը սովորաբար զգայուն հոգու, հաճախ արիության և նույնիսկ առաջնության ձգտման վկայություն են:
Հաճախ փոքր աչքեր ունեն անհաղորդ, երբեմն ինքնագոհ ու համառ մարդիկ, որոնք հաճախ աչքի են ընկնում զարմանալի հավատարմությամբ: Մեծ ծիածանաթաղանթը մեղմության և հավասարակշռության նշան է, փոքրը` չհավասարակշռված ներքին պրոցեսների, որն անբարենպաստ է ազդում շրջապատողների հետ փոխհարաբերությունների վրա: Ծիածանաթաղանթի գույնը նշում է կենսուժի լինել կամ չլինելը. սևը, դարչնագույնը և կանաչը նշանակում են եռանդունություն, երկնագույնը` դյուրազգացություն, բաց դարչնագույնը` ամոթխածություն:
Մեծ կենդանի փայլով աչքերը վիշապի աչքերն են: Նման աչքեր ունենում է իշխանություն վայելող անձը: Պսակաձև դեպի վեր թեքված երկարավուն ձևի աչքերը փյունիկի աչքերն են: Այդպիսի աչքերով մարդը նուրբ խառնվածքի տեր է: Մեծ աչքերը` կոպերի բազմաթիվ ծալքերով, առյուծի աչքերն են: Այդպիսի աչքեր ունեն պարագլուխները:
Մարդկանց բնավորության և ճակատագրի որոշման գործում աչքերը կենտրոնական տեղ են գրավում: Սակայն պետք է նկատի ունենալ, որ առավել հավաստի տեղեկություն կարելի է ստանալ արդեն քառասունն անց մարդու աչքերից, երբ բոլոր նշաններն արդեն կայունացել են:
Լիանա Կարապետյան