Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


13-րդ շրջան կամ զոնը

Analysis

Ներեցեք արտահայտությանս, Կուրս(ծ)քը: Թվում է, թե բավականին ժամանակ է անցել թոդիկյան դպրոցից ու մենք էլ հավուր կարոտով պետք է հիշենք համրել չիմանալու համար ծեծ ուտող Թորիկին: Բայց արի ու տես, որ եթե Թորիկը ծեծ էր ուտում համրել չիմանալու համար, ապա այժմ այդ ծեծը փոխարինվել է ոչ թե ֆիզիկական բռնության նոր տեսակով, այլ գաղափարական ծեծով: Չնայած, ի՞նչ եմ խոսում: Ի՞նչ գաղափարական, ի՞նչ մտավոր, ի՞նչ գիտակցական: Հասկացաք: Խոսելու ենք 21-րդ դարի հայկական դպրոցի մասին: Հայտնի ֆիլմի հերոսն ի՞նչ իմանար, որ գալու է մի օր, երբ իր կարկամությանն արժանացած կուրծք-Կուրսկը դառնալու է չափորոշիչ և մտածելու հատված հայկական նորօրյա դպրոցում (հետայսու, բոլոր նկատառումները կատարվելու են հաշվի առնելով դեպքերի գերակշռությունը, ընթերցողին խնդրում ենք հուզական չվերաբերվել և չկարծել, թե ասվածը տարածվում է բոլորի վրա): Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, երբ Բիսմարկը բաժակ բարձրացրեց խմելու պատերազմի հաղթանակի կենացը, նա չխմեց մարշալների կամ պրուսացի զինվորների կենացը: Առաջին բաժակով նա խմեց պատմության ուսուցիչների և ընդհանրապես ուսուցիչները կենացը: Կհարցնեք՝ ինչո՞ւ, որովհետև նրանք էին իրենց կրթությամբ ստեղծել այդ մարշալներին և հաղթող պրուսացի զինվորներին: Սովետական դասատուն, իր զայիֆկա դրած մազերով, չուլոչնու հատ գնացած ու բաժակի վրա հատուկ ասեղով հավաքած կալգոտկայով (զուգագուլպա) նույնանման պոմադայի հաստ շերտով, արհեստականորեն կլորացված աչքերով, գիտելիքի աղբյուր ցուցափայտով ու Լենին պապիկի գորովանքով, շատ անկեղծ էր: Նա կրողն էր թեկուզ այդ սուտ գաղափարաբանության, բայց համարում էր իրեն այդպիսին:

Գանք մերօրյա Հայաստանին և տեսնենք, թե ինչի կրողն են այդ նույն կաճառներում աշխատողները: Սկսենք մուտքից: Խոսում ենք միջին վիճակագրական հայկական հանրակրթական դպրոցի մասին, որոնցից Հայաստանում կա 1400-ից ավել: Դպրոցի մուտք: Նուբարաշենում կամ Վարդաշենում իրենց պատիժը կրող հանցագործներն ավելի քիչ ճաղավանդակներ կարող են տեսնել, քան այս դպրոցներում սովորող հայ աշակերտները: Դպրոցն արդեն մուտքից դառնում է զոն, որի առաջին հատվածում իշխանությունը պատկանում է անպայման իր անձի մասին վսեմագույն կարծիք ունեցող, դժոխքից 3000 դրամով «օտպուսկ» եկած պահակին, որն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մոռացել է մահանալ: Նրանց հետ երբեմն ավելի դժվար է հարաբերվել, քան միջին վիճակագրական նախարարի: Նրա բդեշխությունը մի կերպ անցնելուց հետո հանդիպում ես քեզ խոժոռ հայացքով դիմավորող Ս. Ս.-ի և ներեցեք արտահայտությանս, Գարեգին Բ-ի դիմանկարներին: Ախր Լենին պապիկը կամ ջհանդամ, Ստալին հոպարը, նկարներում գոնե ժպտում էին: Անմեղ մանկական ժպիտով: Մտքովդ էլ անգամ չէր անցնում, որ մի 40 միլիոն մարդու մահվան պատճառ են: Իսկ այդ նկարներին նայելով միանգամից գլխի ես ընկնում, որ Հայաստանում եղել է Մարտի 1: Այնուհետ, երբ այս սահմանային ուղեկալը շրջանցում ես, քեզ են ողջունում Վարդուշ տատիկը, Գվիդոն պապիկը, Արշալույս… (սեռը դեռ մարդաբանները կպարզեն), այդ դպրոցն ավարտած ու վաղուց ԱՄՆ-ում կամ մեկ այլ տաքուկ անկյունում հանգրվանած գերազանցիկների ու սոցիալիստական աշխատանքի շքանշաններով այլ հարվածայինների նկարները: Այնուհետ մի ուսմասվար, որն ամբողջ կյանքում երազել է դառնալ տնօրեն, բայց հանգամանքների բերումով միշտ ինչ-որ պաշտոնյայի կին կամ սիրուհի շրջանցել է նրան ու դրանից տվյալ սուբյեկտի ատելությունն ընդհանրապես մարդկության հանդեպ խորացել է` խորը հետք թողնելով առանց այլ էլ ոչինչ չարտահայտող դեմքին, սկսում է քեզ հարցաքննել: Մի կերպ հայտնվում ես բաղձալի կաբինետում, իհարկե, չմոռանանք նշել, որ յուրաքանչյուր նման բաղձալի կաբինետների առաջնային հատվածում լինում են ընդունարաններ, որտեղ միշտ հավաքված են լինում 3-4 պարապ կանայք, որոնք իրենք էլ չգիտեն իրենց հաստիքի լրիվ անվանումը և պարզապես լափում են պետության փողերը: Ու այդ կաբինետաընդունարաններից հիմնականում անդուր լուսաստղյան էտապի սուրճի հոտ է գալիս, դրանից բխող բոլոր հետևանքներով: Քեզ դիմավորողը սովորաբար լինում է միջին վիճակագրական պչրուհի` «Մադամ բատերֆլյայ» պրիչոսկայով (իրականում նման հարդարանք չկա, տերմինն օգտագործվում է մազերի հարդարանքի բարդության աստիճանն ընդգծելու համար), վզի հաստ շղթայով, որը նվիրել են անցյալ տարվա շրջանավարտները, ոսկյա թևնոցով` նախանցյալ տարվա շրջանավարտների նվերն է, բաց դեկոլդե վերնազգեստով` անկախ տարիքից, իսկ դրանից ներքև արդեն տարիքային է` որքան երիտասարդ, այնքան կարճ: Հիմա կասեք՝ ինչի համար էր այսքան երկար նկարագիրը: Ասեմ. հասկանալու համար ներկայիս հայկական դպրոցի ներքին սոցիալական էությունը:

Ու այս քաոսում շատ նորմալ է դիտվում, երբ քուչի եզրաբանությունը դպրոցի հարաբերման է լեզուն է: Ինչո՞ւ, որովհետև դասատուն ու տնօրենը կեղծարար են: Այստեղից է գալիս հասարակության ամբողջ ողբերգությունը: Երբ սոցիալական մի շեմը, որը պետք է կրթեր քաղաքացի, նրան սովորեցնում է կեղծիք: Ժամանակին նա ՀՀՇ-ական էր, հետո ՕԵԿ-ական, հետո դարձավ «Բարգավաճ», այսօր մոդա է Հանրապետականը, վաղը` եսիմ է: Ու այս ջատագովության պարագայում շատ նորմալ է, երբ վերջին պատմությունների մեջ հայտնված դպրոցի տնօրենուհին 13 ամյա աշակերտին ուղարկում է սիգարետի, մի հատ էլ ձեռի հետ «վատ տղու աչոտ է տալի», որ այդ աշակերտը վերցրել է գումարը և ոչ թե իր գրպանից է ծախսել: Այստեղ իհարկե չենք փորձի խոսել այնպիսի բարդ իրավական խնդիրներից, ինչպիսիք են անչափահասներին ծխախոտ վաճառելու արգելք, երեխաների իրավունքներ և այլն: Դպրոցը դարձել է զոն` դրան բնորոշ բոլոր հասկացություններով: Դպրոցի ու կրթության ճիշտը տվյալ պահի տնօրենի ճիշտն է, որն իրեն զգում է Կեսար կամ կայսրուհի հաստատության պատերից ներս: Իսկ այդ պատերը քանի գնում, հաստանում են: Այնինչ դպրոցը, նվաստիս խորին ընկալմամբ, պետք է լիներ բաց, համայնքի համար մատչելի ու համայնքին կրթող, ոչ թե…

Չհայհոյելու համար այստեղ կանգնենք: Թերևս հարմար պահն է նմանատիպ բոլոր դպրոցները քանդելու, փակելու և փոխարենը գազար ցանելու համար: Ի վերջո, կարող ենք հայտ ներկայացնել ԵՏՄ տարածքում գազարի արտահանման ծավալներով առաջին տեղն զբաղեցնելու համար: Եվ հետո փուռչուլուկն ի՞նչ վատ է միրգ է:

Սև Իմաստասեր

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak