Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան «Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»


Պոլիտեխնիկում միշտ ավելի շատ գործ է արվել, քան այդ մասին հայտարարվել է. Ռ. Աղգաշյան

Հարցազրույց

Հունվարի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկած Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումը, որին մասնակցում էին բուհերի ղեկավարներ, դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից, լավ առիթ էր մեկ անգամ ևս անդրադառնալու այն խնդիրներին, որոնք իրականում առկա են բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում:

Ուրախալին այն է, որ այսօրվա ուսանողը վաղուց արդեն առաջվանը չէ և հասկացել է, որ եթե գումար է վճարում «կրթություն» կոչվող «ապրանք» ձեռք բերելու համար, ուրեմն պետք է նաև որակ պահանջի իր բուհից, ավելին, կարող է կրթական ծրագրերի արդյունավետությունը չափել, գնահատել տվյալ դասախոսի հմտությունները և այլն, այսինքն՝ բուհն այլևս խորհրդային տարիների այն կոնստանտ կառույցը չէ, որտեղ նույն դասախոսը կարող է իրեն թույլ տալ երկար տարիներ նույն բովանդակության դասախոսություններ կարդալ՝ հաշվի չառնելով ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու ձեռբերումները:

Ասել է, թե կրթության ոլորտում չնայած շատ դանդաղ, բայց շատ բան է փոխվել, որին ուզած թե չուզած պետք է ոչ միայն արձագանքի տվյալ բարձրագույն կրթություն ապահովող ցանկացած կառույց, այլև լուրջ վերանայի իր ներքին ռեսուրսներն ու այն նորացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Սա ժամանակի պահանջն է, բայց որքանո՞վ է այսօրվա բուհը պատրաստ ժամանակի պահնջներին համահունչ որակյալ կարդրեր պատրաստել և որո՞նք են այն խնդիրները, որոնք ընդհանուր են բուհական համակարգի համար: Orer.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:

- Պարոն Աղգաշյան, որո՞նք են բուհերում առկա այն ընդհանուր խնդիրները, որոնք թույլ չեն տալիս շուկայի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր պատրաստել: Եվ առհասարակ, որքանո՞վ է բուհական կրթությունն արդյունավետ մեր երկրում:

- Հայաստանի բուհական համակարգը, բնականաբար, ունի մի շարք ընդհանուր խնդիրներ: Առաջին հերթին, դա, իրոք, որակյալ կադրերի պատրաստումն է: «Որակյալ կադրեր» ասելով մենք հասկանում ենք այն կադրերը, որոնք մաքսիմալ պատրաստված են հնարավորինս շուտ աշխատաշուկա մտնելու և իրենց մասնագիտությամբ աշխատելու համար: Ցավոք, դա ոչ միայն բուհական համակարգի խնդիրն է, այլ պայմանավորված է այլ հանգամանքներով: Նախ, որ աշխատանքի շուկան պետք է հստակ ձևավորված լինի և կարողանա իր պահանջները ներկայացնել, այսինքն՝ գործատուն, այս դեպքում պատվիրատուն, պետք է կարողանա հստակ ձևակերպել իր պահանջները, որը համալսարանը արդեն վերածում է կրթական ծրագրի և իրականցնում: Դա է առաջին խնդիրը, որը կարելի է ասել, որ դեռևս բավարար մակարդակի չի հասել և կրում է համակարգային բնույթ: Երկրորդ խնդիրն այն է, որ որակավորումների շրջանակը պետք է հստակ ձևակերպվի տարբեր կրթական մակարդակների համար, այսինքն, թե բակալավրական կրթական մակարդակի վերջնարդյունքը շուկայի տեսնակյունից ինչ է իրենից ներկայացնում, ինչո՞վ պետք է այն տարբերվի կրթական հաջորդ՝ մագիստրատուրական աստիճանը դրանից, որովհետև շատ դեպքերում մենք գիտենք, որ մագիստրատուրան ստացվում է բակալավրիատի կրկնություն, որը բացարձակ դառնում է ինքնանպատակ: Դա նույնպես խնդիր է: Այդ երկու խնդիրները կարելի է ասել՝ կարևորագույն խնդիրներն են:

- Արդեն երկար տարիներ է, որ այդ խնդիրները դարձել են բարձրագույն մասնագիտական կրթության ուղեկիցը և շատ հաճախ ուսանողը մագիստրատուրան ավարտելուց հետո հասկանում է, որ այն իրեն ոչինչ էլ չտվեց, փոխարենը բավականին գումար տարավ իրենից և դեռ հայտնի էլ չէ, թե ապագայում այդ «ներդրումը» որքանով իրեն կարդարացնի: Ձեր կարծիքով՝ ո՞րը կարող է լինել այս խնդրի լուծումը:

- Միայն առաջարկներով չէ, որ հնարավոր է այդ հարցերը լուծել: Դրանք օբյեկտիվ իրավիճակից ծագած խնդիրներ են, որովհետև մեր երկիրը կարելի է ասել, որ տնտեսության տեսանկյունից դեռևս գտնվում է անցումային շրջանում և շատ դժվար պայմաններ են միշտ եղել, քանի որ կա նաև փորձի պակաս: Այսինքն, հետադարձ կապ է անհրաժեշտ շրջանավարտի հետ, քանի որ բուհական համակարգը վակուումի մեջ գտնվող առանձին համակարգ չէ, և բնական է, որ կրթական համակարգի թերություններն ինչ-որ տեղ պայմանավորված են երկրում առկա ընդհանուր խնդիրներով և դժվարություններով, որը ես համոզված եմ, որ գնալով կլավանա: Երկրորդ խնդիրը, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա այն է, որ բավականին շատ և մանրացված են բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մեր փոքրիկ երկրում այդպես չպետք է լինի, քանի որ դա բերում է եղած ռեսուրսի փոշիացման և շատ է խանգարում համակարգի կայացմանը: Այսինքն, եթե մենք ունենայինք մի քանի կենտրոնացված հզոր համալսարաններ և համապատասխան մարդկային, ֆինանսական և մտավոր ռեսուրսները կենտրոնացնեինք, ապա շատ ավելի տեսանելի և հնչեղ կդառնայինք:

- Տպավորությունն այնպիսին է, որ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած բուհերը շարունակում են նույն ոճով ու բովանդակությամբ աշխատել և առանձնապես չեն էլ ձգտում ժամանակի պահանջներին համահունչ մասնագիտական կրթություն ապահովել: Ավանդական բուհերը մի տեսակ հնացել են, իսկ նոր ձևավորված բուհերը փորձում են իրենց բովանդակությունը շուկայի պահանջներին հարմարեցնել: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք դա չէ պատճառը, որ ավանդական բուհերը կրթական ոլորտի ընդհանուր PR-ում կա´մ չկան, կա´մ շատ քիչ են հանդիպում, մինչդեռ, որքանով տեղյակ եմ, բավականին հաջողություններ արձանագրում է Պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց այդ մասին գրեթե ոչ ոք չի իմանում: Ինչո՞ւ է ձեր բուհն այդ առումով այդքան պասիվ:

- Շատ հետաքրքրիր հարց եք բարձրացնում: PR-ը իհարկե շատ կարևոր է, բայց PR-ի համար պետք է շատ խիստ պայմաններ ներկայացնել, որը մեզ մոտ, ցավոք, չի արվում, այսինքն՝ ցանկացած փոքր բուհ կարող է այնպիսի բաներ հայտարաել, որն ընդհանրապես շատ հեռու է իրականությունից:

- Դա, իհարկե, Պոլիտեխնիկին չի կարող վերաբերել, քանի որ բոլորն էլ գիտեն ձեր բուհի հնարավորությունների և ձեռքբերումների մասին:

- Ես հարցին մոտենում եմ համակարգի տեսնակյունից և կարծում եմ, որ բուհի PR-ով զբաղվելը շատ մեծ պատասխանատվություն է: «Միջազգային» բառ են իրենց բուհի անվանը կցում, սա են անում, նա են անում և կարելի է ասել, որ ինչ-որ տեղ խաբկանքի մեջ են գցում մարդկանց: Այ, դա է վատը: PR-ը շատ կարևոր և ճիշտ բան է, բայց պետք է ճիշտ կազմակերված լինի: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկին, ապա մեր բուհում միշտ ավելի շատ գործ է արվել, քան այդ մասին հայտարարվել է: Ես համարում եմ, որ դա մեր տրադիցիոն համեստությունն է, որը գուցե գալիս է մասնագիտության առանձնահատկությունից, որովհետև ինժեներները կոնկրետ գործի մարդիկ են և սիրում են ավելի շատ գործ անել, քան այդ մասին խոսել: Այսինքն, մենք նախընտրում ենք, որ մեր մասին ուրիշները խոսեն:

- Դա չի՞ խանգարում, որ ներկայիս բուհական «ներկապնակից» դուրս մնաք:

- Բացարձակ:

- Եթե համեմատենք 20 տարի առաջվա ուսանողին ներկայիս ուսանողների հետ, ապա որակական հատկանիշների առումով շա՞տ է տարբերությունը:

- Եթե համեմատելու լինենք մեր ներկայիս ուսանողության տեղեկացվածության մակարդակը, ապա այն անհամեմատ բարձր է, քան 20 տարի առաջ էր, էլ չասենք 40 տարի առաջ էր: Բայց մի բան կարող եմ ասել, որ մոտիվացվածությունն է մի քիչ այլ: Բայց այն, որ այսօր էլ փայլուն ուսանողներ ունենք, փաստ է, և երբեք չեմ ասում, որ տեսեք՝ այն ժամանակ ավելի լավն էին: Եվ եթե մի բան լավ չի ստացվում, ապա պատճառները պետք է առաջին հերթին մեր մեջ փնտրենք, ոչ թե ուրիշներին մեղադրենք:

Արմինե Գրիգորյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից