Կնոջը գրավիչ դարձնող աքսեսուարները (լուսանկարներ)
LifestyleԺանյակը նախշավոր ծակոտկեն կամ ցանցաձև ասեղնագործական գործվածք է, հասարակ մի բան, որից կարված զգեստը կիրք ու էլեգանտություն է հաղորդում կնոջը: Այսպես կոչված «մերկ» ժանյակավոր զգեստները մեծ տարածում են գտել հայտնի կանանց շրջանում: Նրանք բազմիցս ապշեցրել են հանրությանը իրենց զգեստի համարձակ ընտրությամբ:
Ժանյակավոր հանդերձը պետք է ոչ թե ուղղակի լրացնի ձեր ստեղծած կերպարը, այլ պետք է լինի այդ կերպարի կենտրոնում: Համարձակ կանայք չեն վախենում անգամ կրել նման զգեստը առանց ժանյակի տակից մարմինը ծածկող կտորի:
Առավել գրավիչ է, երբ նուրբ կտորից կարված զգեստի տակից երեվում է ժանեկավոր կրծկալը: Նուրբ զարդերը, որոնք զարդարում են պարանոցը, մեջքը, մատները, լրացնում են կնոջ կերպարը` անկախ շատ գեղեցիկ հագուստից:
Ոչ վուլգար տատուները աննկատ չեն մնում: Կարող եք պարզապես նկարել ձեր մարմնի վրա` մեջքի կամ ձեռքի, ընտրել համեստ պատկերներ:
Մեջքի բաց կտրվածքով զգեստները իսկապես շատ գրավիչ են: Սակայն դրանք պետք է կրել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
Դե իսկ բարձրակրունկների մասին խոսելն ավելորդ է: Դրանք միշտ էլ ընդգծել են կնոջ գեղեցկությունը, կեցվածքը:
Orer.am-ը պատրաստել է ֆոտոշարք. այն, ինչ գրավիչ է:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը