Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մեր ժողովուրդն արժանի չէ, որ իրեն անընդհատ զրկանքների մեջ պահեն. Ա. Փամբուխչյան

Interview

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանի կարծիքով՝ ապրիլի 1-5-ը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողություններն այն ագերսիայի դրսևորումն էր Ադրբեջանի կողմից, որի մասին երկար ժամանակ հայտարարում էր հակառակորդ երկիրը, որը, ցավոք, ի կատար ածեց,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:

«Այն, իհարկե, տապալվեց, և Ադրբեջանը, այն ինչ նախատեսել էր, չկարողացավ հասնել իր նպատակին, բայց այստեղ տեղի ունեցան որոշակի «բայց»-եր»,- ասում է Փամբուխչյանը:

Նրա կարծիքով՝ թեև այս անգամ էլ հայկական բանկն ապացուցեց, որ ունակ է  դիմակայել ցանկացած ագրեսիայի, սակայն կան բացեր, որի արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմն արդիական զինտեխնիկայի պակաս ունի:

«Այդ մասին նաև հայտարարեց  Սերժ Սարգսյանը Բեռլինում, որը մեր ամենամեծ բացն էր: Ներկա դրությամբ մենք ունենք 44 զոհ և միգուցե մեր զոհերի թիվն ավելի քիչ լիներ, եթե կարողանայինք նախապես պատրաստված լինել և այն տեխնիկան և պաշտպանական միջոցներն ունենայինք, որն ունեն ժամանակակից շատ երկրները»,- ասում է  Ա. Փամբուխչյանը:

Նրա խոսքով՝ դրա պատճառը կարող է լինել նաև «օդում կախված» այն տեղեկությունը, որ անցած 10 տարիներին մոտ 9 միլիարդ դոլարի չափով կապիտալ է դուրս եկել Հայաստանից, և եթե այն դուրս չգար, ապա կունենայինք ոչ միայն ժամանակակից տեխնիկայով զինված բանակ և մեր հույսը չէինք դնի առաջնագծում կանգնած մեր քաջ զինվորների վրա, այլև կկարողանայինք այդ զինտեխնիկայով ապահովել նրանց անվտանգությունը:

«Օդում կախված այդ լուրը ո´չ հերքվել է և ո´չ էլ հաստատվել, սակայն ինչպես ցույց է տալիս հայկական իրականությունը, նման լուրերը կարող են բավական մոտ լինել իրականությանը: Ինչ վերաբերում է մեր դիրքերին, ապա դրանք դեռևս պաշտպանվում են պահածոների դատարկ տարաներով, այնինչ մենք կարող էինք սահմանին ունենալ թե՛ տեսանկարահանող սարքեր, թե՛ արդիական այլ ազդանշանային համակարգեր: Իհարկե,տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանի առաջնագծում կռվող զինվորները եղել են վարձկաններ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր զինվորների հնարամտության և արիության, մասնավորապես նռնականետով ուղղաթիռ ոչնչացնելու վրա, քանի որ դա միշտ չէ, որ հնարավոր էկամ հովվի որսորդական հրացանով «Տրոն» ոչնչացնելու վրա: Այսինքն՝ եթե շարժվում ենք այն ռազմավարությամբ, թե,ոչինչ,թող Ադրբեջանը զինվի,ունենա և՛ ԱԹՍ, և՛ «Սմերչ»  և այլ համակարգեր, հույսը դնելով մեր նռնականետի վրա, հետքայլ է: Մենք պետք է այնպես անենք, որ զինված լինենք այն տեխնիկայով, որը կկարողանա դրոնոչնչացնել առանց մեր զինվորի ֆիզիկական ներկայության»,- ասում է Ա.Փամբուկչյանը:

Նրա խոսքով՝ապրիլյան պատերազմական օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականում անհավասար մարտ է ընթացել Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև և այս օրերին, երբ  պատերազմական գործողությունները տեղափոխվել են  դիվանագիտական ճակատ, պարզ է դառնում, որ այդ ճականտում արդեն մենք պարտություն կկրենք: Ա.Փամբուխչյանը նաև նշում է նաև, որ եթե պատերազմական իրադարձությունների ժամանակ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր մեր բանակի մարտունակության վրա, ապա հիմա ժամանակն է հասկանալու, թե որոնք են մեր թույլ կողմերը, որի մասին ոչ թե պետք է լռել, այլև բաց խոսել: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն ազատ արտահայտել անցած օրերի վերաբերյալ, քանի որ հայ ժողովրդի համար շատ թանկ է նույնիսկ մեկ զինվորի կորուստը, որը կարող էր պարզապես չլինել, եթե ժամանակին դրանք անկեղծորեն վերլուծվեին և համապատասխան հետևություններ արվեին:

«Պետական մարմինների գործը ոչ թե բանակին սնունդ ուղարկելն է, այլ այն միջոցների ապահովումը, որ բանակը ոչնչի կարիք չունենա: Ինչ վերաբերում է հասարակության կողմից կազմակերպված օգնություն ցուցաբերելուն, ապա դա բարի կամքի դրսևորում է, որն իր գիտակցական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում է իր զինվորին օգտակար լինել»,- ասում է Ա. Փամբուխչյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նաև նշում է, որ ցանկանում է այնպիսի պետություն ունենալ, որ զինվորն այնքան ապահովված լինի, որ նույնիսկ հասարակության կողմից ուղարկված քաղցրավենիքի կամ ծխախոտի կարիքը չունենա, իսկ  հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին Ա.Փամբուխչյանն ասաց, որ հավաստիացնում է, որ հակառակորդ երկրում մարդն արժեք չունի և նրանց համար միևնույնն է, թե 10 զոհ կտան, 100, թե 500:

«Դրա պատճառը գուցե կրոնական քարոզչական առանձնահատկությունն է, սակայն հայի համար ցանկացած զինվորի մահը դառնում է ողջ հասարակության դժբախտության պատճառը: Մեզ համար վերջին իրադարձությունների հետևանքով զոհված 44 հերոսների և անհայտ կորածների մասին տեղեկություններն ավելի սարսափելի են, քան կարելի է պատկերացնել: Այսինքն, այս երկրորդ պատերազմից հետո պետք է ոչ թե շարունակենք  այն դեպրեսիվ վիճակով  ապրել, որով ապրում ենք, այլ պետք է կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ և վերաիմաստավորել մեր գործողությունները:  Իսկ այն, որ իշխանություններն անընդհատ հասարակությանը պահում են այն լարվածության մեջ, թե հակառակորդը մեր կողքին է, իսկ մենք դեռ պատերազմի մեջ ենք, ապա ինքն էլ է պարտավոր այնպիսի քայլեր կատարել, որ ժողովուրդը տեսնի, որ չնայած մենք պատերազմի մեջ ենք, բայց լավ պատրաստված ենք դրան»,- ասում է Ա. Փամբուխչյանը:

Նա համաձայն չէ նաև այն տեսակետի հետ, թե Հայաստանը աղքատ երկիր է: Վստահ է, որ եթե իշխանություններն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեին, բավականին մեծ  կլիներ և՛ ներդրումների հոսքը Հայաստան, և՛ երկրի բյուջեի մուտքերը:

«Հայաստանի իմ տեսլականում բոլոր հայերը պետք է կարողանան լավ ապրել, բայց ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ հավասարակշռությունը խախտվել է և հասարակության մի մասը շատ լավ է ապրում, իսկ մի մասն էլ նույնիսկ ապրում է շատ վատ: Այդ հավասարակշռության խախտումը չի կարող իր ազդեցությունը չունենալ մյուս ոլորտների վրա, որոնցից մեկն էլ   բանակն է: Իրականում, երբ պատերազմական վիճակ է լինում, այն հասարակությունն է ոտքի կանգնում  ու իր պատրաստակամությունը հայտում կամավոր մեկնել մարտադաշտ, որը բավական դժվարությամբ է կարողանում առօյա հոգսերը հոգալ: Եվ այդ ժողովուդը հաստատ արժանի չէ ապրել անարդարության և ամենաթողության ներկայիս մթնոլորտում: Այդ ժողովուրդն այսօր, մի կողմ դնելով իշխանությունների հանդեպ ունեցած իր հիասթափությունը և նրանց կատարած հանցանքները, կարողացավ միաբանվել ու մեկ մարդու նման ոտքի կանգնել ու պայքարել մեկ նպատակի համար, ուստի մեր ժողովուրդն արժանի չէ, որ իրեն անընդհատ զրկանքների մեջ պահեն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ամենաապահով քաղաքացիներից մեկը ողջ աշխարհում, որը պետք է ապրի արդարության մթնոլորտում: Այդ դեպքում հավատացնում եմ, որ մեր կամավորների թիվը կկրկնապատկվի ու կեռապատկվի»,- ասում է Ա. Փամբուխչյանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցություններին, նրա կարծիքով, հայկական բանակը տարածաշրջանում միակ պատերազմ հաղթած և հաղթող բանակն է, որն ի զորու է անսասան պահել իր արևելյան սահմանները, իսկ սահմանային խաղաղությունն այլ խաղաղապահ զորքերի միջոցով իրականացնելու փորձերը կարող են լինել ինքնիշխանության վերջնական կորուստը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal