Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Առանց ԼՂՀ–ի համաձայնության որևէ առաջարկություն չի կարող միս ու արյուն ստանալ. ԼՂՀ պատգամավոր

Interview

tert.am-ը գրում է.

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քառօրյա պատերազմական գործողություններին, նշեց, որ առանց  ղարաբաղյան կողմի համաձայնության ԼՂՀ հարցով որևէ առաջարկություն չի կարող միս ու արյուն ստանալ: «Մենք ենք ի վերջո մեր ճակատագրի տերը և որևէ մեկը չի կարող մեր փոխարեն ասել, թե մենք ինչպես պետք է ապրենք»,-ասաց նա: Խոսելով խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ իր կարծիքով դա կարելի է անել միայն այն ժամանակ, երբ որ հանգուցալուծվեն կարևորագույն հարցերը, այսինքն՝ լուծվի Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:

- Պարոն Բաղրյան, կարող ենք ասել մնացել ենք մենք՝ մեր բանակի ու ժողովրդի միասնության հույսին՝ հաշվի առնելով այն կառույցների արձագանքը, որի անդամ էինք և որից սպասելիքները չարդարացան, մասնավորապես մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

-Իրարամերժ հարցեր կան և ինձ համար դժվար է դատողություններ անել իրական վիճակի մասին, այսինքն՝ ձեռքի տակ որևէ բան չկա, բացի նրանից, որ գրում են լրատվամիջոցները: Կան հարցեր իհարկե, որոնք անհանգստություն են պատճառում ոչ միայն ինձ, այլ կարծում եմ՝ բոլորին, մասնավորապես Ռագուդինի հայտարարությունը, որ Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ունի և պետք է  զենք վաճառեն Ադրբեջանին, այդ դիրքորոշումը բնականաբար նորմալ համարել չի կարելի, մանավանդ բուն պատերազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից անմիջապես հետո: Տեսնենք, ես կարծում եմ, որ հայկական երկու պետությունների ղեկավարությունը ձեռքը պահում են իրադարձությունների այսպես ասած երակի վրա և համապատասխան քայլ դեռ կձեռնարկեն:

Իհարկե այս քառօրյա մինի պատերազմը ցույց տվեց, թե որքան ամուր է հայի ոգին և որքան միասնական ու պինդ ենք կանգնած երկիրը պաշտպանելու գործում: Սա ոչ միայն կոնկրետ արցախցիներին են վերաբերում, այլ մայր Հայաստանին, թե ինչքան կամավորականներ եկան, նաև սփյուռքից, այսինքն՝ այս ազգին կոտրել հնարավոր չէ: Սովորաբար նման դեպքերում մեջբերում եմ մեծն Նժդեհի «ագզ, բանակ» ձևակերպումը, որ «եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Սա մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք և որևէ կասկած չկա, որ ցանկացած դեպքում մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Զինատեսակների առումով, այո՛, այդ դեպքերը ցույց տվեցին, որ գտնվում ենք անհավասար դաշտում, որ հակառակորդը շատ ավելի լավ է զինված, քան մենք և այս ուղղությամբ պետք է մտածենք ու կոնկրետ քայլեր կատարենք: Բայց հույսը դնելով մեզ վրա, դա չի նշանակում, որ  բոլորին պետք է կասկածել, չհավատալ: Այս աշխարհում միայն մենք չենք, և Ադրբեջանը, կա միջազգային հանրություն, մենք տեսնում ենք, որ նույն այդ միջազգային հանրությունը բազմաթիվ կազմակերպությունները, անհատ անձինք, իրենց գործով ու խոսքով ցույց են տվել, որ արդարամիտ են և կանգնած են արդարության կողքին տվյալ դեպքում հայության կողքին: Պետք է լինենք ո՛չ արևմտամետ, ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, մենք պետք է լինենք հայամետ առաջին հերթին հուսյներս դնենք քմեզ վրա և անենք ամեն ինչ մեր երկիր անվտանգությունը  պաշտպանելու համար:

-Պարոն Բաղրյան, Մինսկի խմբի համանախագահները Բաքու գնացին, ապա ԼՂՀ եկան, ապրիլի 9-ին էլ Երևանում էին: Ինչ-որ սպասելիքներ այդուհանդեերձ կա՞ն նրանց  աշխատանքներից:

- Ես կարծում եմ՝ ավելորդ է ինչ-որ մեծ-մեծ սպասելիքներ ունենալ. չասենք հերթական այցելություն էր, քանի որ իրավիճակ է փոխվել, բայց կտրուկ և հասցեագրված հայտարարություններ ես չեմ սպասում և էլի հավասարություն է դրվելու կողմերի միջև, չնայած նրան, որ ակնհայտ էր, թե ով էր նախաձեռնել ռազմական գործողությունները: Որևէ մեկի մոտ սա որևէ կասկած չի առաջացնում, բայց ինչպես տեսնում եք նույն հավասարության նշանը, չգիտեմ՝ սա որքան կարող է շարունակվել, բայց վաղուց ժամանակն է սևին ասել սև, սպիտակին՝ սպիտակ։ Եթե ղարաբաղյան կողմն է անում, ասեն՝ նրանք են, եթե ադրբեջանական՝ կոնկրետ  Ադրբեջանին: Իսկ քանի դեռ չի ասվում, այս էսկալացիան և գոնե էսկալացիայի վտանգը շարունակվում է, և ոչ մեկ չի կարող ասել Ադրբեջանը նորից կդիմի՞ ավանտյուրայի, թե չի դիմելու: Այսինքն՝ մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք այն սցենարին, որ Ադրբեջանը ցանկացած պահի, և, իհարկե, պատրաստ ենք, նոր հարձակումներ նախապատրաստել:

- Խաղաղապահներ տեղակայելու հարցը կարծես օրակարգ է մտցվում, Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք դրա անհրաժեշտությունը կա, և կարո՞ղ ենք ԼՂՀ անվտանգությունը խաղաղապահ զորքերին վստահել:

-Դժվար է ասել, բայց հիմա խոսվում է նաև կարգավիճակի մասին, փոխզիջումների մասին: Բոլորիս էլ նման հարցերն անհանգստացնում է, և հարցեր են ծագում, որտեղ են այդ խաղաղապահները կանգնելու, որ սահմանին են կանգնելու, ինչ են անելու, որ երկրներից են։ Կա համաշխարհային պրակտիկա, որ սովորաբար եթե լինում են նման դեպքերը, խաղաղապահ ուժերը գալիս են, բայց իմ կարծիքով դա կարելի է անել միայն այն ժամանակ, երբ որ հանգուցալուծվեն  կարևորագույն հարցերը, այսինքն՝ լուծվի Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Այս հարցը պետք է լուծվի և նոր միայն եթե դրա անհրաժեշտությունը լինի, տեղակայվի, չնայած դրանից հետո էլ չեմ կարծում, որ լինի, քանի որ հայկական Զինված ուժերն այս տարիներին եղել են լավագույն խաղաղապահ ուժերը: Այսինքն՝ բացառելն էլ թերևս չի կարելի, բայց թե ինչպիսի իրավիճակ է լինելու, չեմ կարող ասել:

- Կարծես թե ինչ-որ բանակցային գործընթաց է սկսվել, չնայած այդքան էլ ոչ հրապարակային, և ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե բանակցային սեղանին դրված են լուծումներ: Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ լուծումների մասին է խոսքը և արդյո՞ք դրանում ղարաբաղյան կողմը մասնակցություն ունի:

- Մենք էլ այստեղ և ԱԺ պատգամավորներով և ընդհանրապես մարդիկ հարցնում են, խոսում են, քննարկում են, ազնվորեն ասեմ, որ ես տեղյակ չեմ թե կոնկրետ ինչ է դրված բանակցային սեղանին, բայց կարող եմ միանշանակ ասել, որ առանց  ղարաբաղյան կողմի, նկատի ունեմ առաջին հերթին և՛ ժողովրդի, և՛ իշխանության համաձայնության որևէ առաջարկություն չի կարող միս ու արյուն ստանալ: Մենք ենք ի վերջո մեր ճակատագրի տերը, և որևէ մեկը չի կարող մեր փոխարեն ասել, թե մենք ինչպես պետք է ապրենք:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak