Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Խաղաղ ժամանակ պետք է Խաչ բանեցնենք, իսկ Հայրենիք ու Սրբություն պաշտպանելու ժամանակ պետք է Խաչը շրջենք ու այն սրի վերածենք. Տեր Վիգեն քահանա Ղազարյան

Interview

Ինչպես միշտ, այս անգամ ևս, պատերազմական գործողությունների ժամանակ հայ զինվորի կողքին ոչ միայն Խաչով, այլ նաև զենքով կանգնեցին հայ հոգևորականները: Նրանք Աստծո օրհնությունն են տվել սահմանը պահող հայ զինվորներին ու կամավորներին և հավասարի պես կանգնել առաջին գծում՝ թեժ զարգացումների կիզակետում: Հայ հոգևորականների դերի և մշտապես սեփական ժողովրդի կողքին լինելու մասին Orer.am-ը զրուցեց Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի հետ: «Մեր՝ որպես Աստծո ժողովրդի կյանքի պատմությունն է այնպես դասավորվել, որ երբ Աստծո հետ ենք եղել, մեր հինգ հոգին կոտորել է թշնամու հինգ հարյուր հոգուն: Մենք՝ որպես քրիստոնյա ազգ, իրավունք չունենք անհավատ լինելու, քանի որ, երբ հեռացել ենք Աստծուց, թշնամին է հինգ հոգով մեր հինգ հարյուրին կոտորել: Պատմության բոլոր հերոսական անցքերը, որոնք տեղի են ունեցել հատկապես պետականություն չունեցող հայ ժողովրդի կյանքում, անխզելիորեն կապված են քրիստոնեական նկարագրի հետ: Բոլոր ժամանակներում ազգի բոլոր որդիներին, զինվորներին, պաշտպաններին քաջություն, միություն ու հոգու զորություն է պարգևել հայի հավատքն ու Հայրենիքը որպես Սրբություն ճանաչելու քրիստոնեական գիտակցությունը և այն կյանքի գնով պաշտպանելու ունակությունը, որովհետև, երբ Հայրենիքդ քեզ համար իրոք Սրբություն է, սարսափելի չէ դրա համար մեռնելը, այլ սարսափելի է հայրենազուրկ գոյատևումը, իսկ եթե մեռնելուց չես վախենում, ուրեմն ապրում ես: Սա քրիստոնեական ճշմարտություն է. Քրիստոս Տերը չվարանեց մահանալ՝ մեզ ապրեցնելու համար: Նրա պատգամով մենք ևս շարունակում ենք մեր առաքելությունը, և եթե որոշում ենք քաջություն ունենալ՝ Հայրենիքի համար մեռնել, ապա-նաև, նույնիսկ եթե մեռնենք, կապրենք: Քրիստոս պատգամեց. «ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք [...] Ես եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է ինձ, թեպետ մեռնի, կապր» (Հովհ. Ը 12, ԺԱ 25): Առանց մահ չկա հարություն, ճշմարիտ հարությամբ մահին ես հաղթում»,- ասաց Տեր Վիգեն քահանա Ղազարյանը՝ որպես օրինակ բերելով Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» վեպը:

«Երբ թերթում ենք Եղիշեի գիրքը, տեսնում ենք, թե ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտի նախօրեին Սուրբ Գիրքը ձեռքին զինվորների մոտով շրջելով նրանց համար ընթերցում էր Աստվածաշնչից բոլոր այն հերոսական տողերը, երբ Աստծո ժողովուրդն Աստծո հետ դեմ է ելել թշնամուն ու կոտորել է նրանց՝ թվաքանակով մի քանի անգամ իրենց գերազանցող զորքերը: Նախքան ճակատամարտն սկսվելը Սուրբ Վարդան Մամիկոնյանն ասել է, որ եթե հասել է Հայրենիքի համար մեր կյանքը զոհելու ժամանակը, ապա թող, որ մեր քաջությանը վախկոտություն չխառնվի»:

Տեր Վիգեն քահանա Ղազարյանն իր խոսքում նաև շեշտեց, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին մեծ առաքելություն ու դեր ունի Հայրենիքի անվտանգության հարցում. «Մեր զինվորներն արիություն, քաջություն, մեռնելուց չվախենալու զորություն... այդ ամենը կստանան հոգևոր սպասավորների քարոզներով, քաջալերանքներով և զինվորի կողքին զենքերը ձեռքին կանգնած լինելով: Ի վերջո, երբ Խաչն ուղիղ ենք պահում, Խաչ է, բայց երբ այն շրջում ենք, վերածվում է սրի: Մենք՝ որպես խաղաղասեր ժողովուրդ, քրիստոնեական պատգամ ունենք. խաղաղ ժամանակ պետք է Խաչ բանեցնենք, իսկ Հայրենիք ու Սրբություն պաշտպանելու ժամանակ պետք է Խաչը սրի վերածենք: Սուրբ Գրքում տողեր կան, որոնք աղանդավորներն այսօր շատ են շահարկում. այն է, թե ովքեր սուր վերցնեն, սրով կընկնեն (Մատթեոս 27:52), այնինչ՝ ուղղափառ և ճշմարիտ մեկնությունը սովորեցնում է, որ, եթե զենք ես վերցնում ուրիշինին տիրանալու համար, հենց այդ զենքից էլ կընկնես, ինչին ականատես ենք լինում նաև վերջին օրերին ադրբեջանցիների օրինակով: Իսկ եթե զենք ես վերցնում՝ քոնը պաշտպանելու, ուրեմն դա Աստծո պատգամն ես կատարում, որովհետև Սուրբ գրքում ասվում է՝ այսուհետև վաճառեք ձեր շորերն ու ձեզ համար սուր գնեցեք (տե՛ս Ղուկաս 22:36): Մարդիկ սուր պետք է ունենան պաշտպանության համար: Մենք իրականացնում ենք մեր Հայրենիքի սահմանների ու մեր ժողովրդի ազատ կյանքի խաղաղության պաշտպանությունը, դրա համար մեր հոգևորականները, զինվորների կողքին իրենց հետ հավասար, Խաչը սրի վերածած, այսօր քաջալերում են նրանց: Ու հենց դրա շնորհիվ է, որ մի զինվորն ունակ է կոտորելու թշնամու տասը և ավելի զինվորներ, որովհետեւ մեր մեջ ճշմարտությունն է, ազնվությունն ու սրբությունը»:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal