Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Նոբելյան օրեր Երևանում». ովքեր են Հայաստանում դասախոսություններով հանդես եկող նոբելյան մրցանակակիրները

Society

Հինգ նոբելյան մրցանակակիրներ Հայաստանում են` կիսվելու իրենց փորձով ու պատմելու կարևորի մասին:

Մինչ կմեկնարկի «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, առաջարկում ենք ծանոթանալ այն գիտնականների հետ, ովքեր մեր երկրում հանդես կգան դասախոսություններով և կոգեշնչեն երիտասարդ գիտն ականներին` դառնալու նորարար, աշխատելու և, ինչու ոչ, ինչ-որ նոր բան հայտնագործելու հարցում:

Ահարոն Չեխանովեր

Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆայում, Իսրայել: 1971թ. բնագիտության ասպարեզում մագիստրոսի կոչում ստանալուց հետո ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական համալսարանը: 1981թ. Չեխանովերը Հայֆայում գտնվող Տեխնիոն Իսրայելի տեխնոլոգիական համալսարանից ստացել է դոկտորական աստիճան՝ կենսաքիմիայի բնագավառում: 2004թ. իսրայելցի կենսաբանը իր գործընկերներ Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար:Որպես Իսրայելի առաջին գիտական նոբելյան մրցանակակիր՝ Ահարոն Չեխանովերը մեծ ներդրում ունի ինչպես Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի, այնպես էլ Իսրայելի պատմության մեջ:

Ադա Յոնաթ

Ադա Յոնաթը ծնվել է 1939թ. հունիսի 22-ին Երուսաղեմում, Իսրայել: Ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ 1962թ. ստանալով բակալավրի կոչում քիմիայի ոլորտում, այնուհետև ստացել է կենսաքիմիայի բնագավառում մագիստրոսի կոչում: 1970թ. Յոնաթը Իսրայելում հիմնել է պրոտեինով բյուրեղագիտության առաջին լաբորատորիան: 2009թ. Վենքաթրաման Ռամակրիշնանի և Թոմաս Ա. Շտայցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության՝ մասնավորապես ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար: Նա դարձել է առաջին կին Նոբելյան մրցանակակիրը Իսրայելում և Միջին Արևելքում և միակ կինը, ով վերջին 45 տարվա ընթացքում արժանացել է այդ բարձր պարգևին քիմիայի ասպարեզում: Յոնաթը այժմ բիոմոլեկուլյար կառուցվածքի Հելեն և Միլթըն Կիմելման կենտրոնի տնօրենն է:

Դեն Շեխտման

Դեն Շեխտմանը ծնվել է 1941թ. հունվարի 24-ին Թել Ավիվում, Իսրայել: Սովորել է Ռայթ-Փեթըրսեն ավիաբազայում, Ջոն Հոփքինսի համալսարանում, Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում և Այովայի պետական համալսարանում: Հայտնի է քվազի բյուրեղների ոլորտում կատարած հայտնագործության համար: 1982թ. ապրիլի 8-ին Շեխտմանը հայտնաբերեց իկոսաեդրի փուլը, որը քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացեց՝ 2011թ. դառնալով քիմիայի ոլորտում իսրայելցի 6 Նոբելյան մրցանակակիրներից մեկը: Նա այժմ Տեխնիոնի համալսարանի պրոֆեսոր է:

Ջոն Ռոբին Ուորեն

Ջոն Ռոբին Ուորենը ծնվել է 1937թ. հունիսի 11-ին Ադելաիդայում, Ավստրալիա: Նա բժիշկ է, Նոբելյան մրցանակի դափնեկիր և հետազոտող, ով 1979թ. կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորին՝ Բերրի Մարշալի հետ։

Ուորենը ստացել է բժշկական գիտությունների բակալավրի աստիճանը Ադելաիդայի համալսարանում՝ մինչ այդ ավարտելով Սուրբ Պետրոսի քոլեջը: 1967թ. Ուորենը ընտրվեց Փըրթի թագավորական հիվանդանոցի գլխավոր պաթոլոգ, որտեղ էլ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը:

2005թ. Ջոն Ռոբին Ուորենն ու Բերրի Մարշալը արժանացել են Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ» հետազոտության համար։

Էյ-իչի Նեգիշի

Էյ-իչի Նեգիշին ծնվել է 1935թ. հուլիսի 14-ին Չինաստանում, մանկությունն անց է կացրել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում: Ճապոնացի քիմիկոսն իր կարիերայի մեծ մասն անց է կացրել ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանում: 1958թ. ավարտել է Տոկիոյի համալսարանը։ 1966թ. Նեգիշին դարձավ Պերդյուի համալսարանի հետազոտող, իսկ 1968թ.՝ դոցենտ՝ աշխատելով նոբելյան մրցանակակիր Հերբերտ Բրաունի հետ: 2010թ. Էյ-իչի Նեգիշին Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաներ»-ը բացահայտելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը տեղի կունենա ապրիլի 12-15-ը: Գիտական միջոցառումն անցկացվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Այն հնարավորություն է տալու տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023