Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին


Փաստաբանների համայնքին վերաբերող վեճերը շոուի վերածելը ճիշտ չէ. Մ.Փանոսյան

Հարցազրույց

Orer.am-ն ավելի վաղ անդրադարձել էր 2015թ. նոյեմբերի 30-ին Փաստաբանների պալատում (ՓՊ) փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո դեկտեմբերի 7-ին փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մանրամասներին:

Խնդիրն այն էր, որ կարգապահական գործով մեկ այլ խորհրդի նիստի ժամանակ տարաձայնություններ են առաջացել խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի միջև, որի ժամանակ, փաստաբան Փանոսյանի պնդմամբ, Լ.Սահակյանը խորհրդի հասցեին հնչեցրել է «էս ովքե՞ր են սրանք, արա» արտահայտությունը, որը և դարձել էր նոր վեճի պատճառ:

ՓՊ խորհրդի կողմից օրեր առաջ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նրան հայտարարվել է նկատողություն և պարտադրվել ութ ակադեմիական ժամ վերապատրաստում անցնել իր հաշվին՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի թեմայով:

Ապրիլի 21-ին էլ ՓՊ-ում շարունակվել է փաստաբան Մ.Փանոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննումը, որի ժամանակ նա բացատրություններ է հնչեցրել Լ.Սահակյանի կողմից իր հասցեին ինչեցված վիրավորանքների մասին։ Նիստից հետո Մ. Փանոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նիստի մասնակից որոշ լրագրողների պահվածքից պարզ է դառնում, որ նրանք սպասարկում են այլ փաստաբանների շահերը:

«Դա միգուցե վատ երևույթ չէ, երբ լրագրողները կոնկրետ փաստաբանի սատարում կամ համակրում են, ապա տվյալ պարագայում փաստաբանական համայնքին վարկաբեկելով փորձում են արջի ծառայություն մատուցել որոշ փաստաբանների»,- ասում է Մ.Փանոսյանը:

Փաստաբանի կարծիքով՝ ներհամայնքային խնդիրների դեպքում փաստաբանները պետք է կարողանան ներսում լուծել այդ խնդիրները և այն չդարձնել հասարակության քննարկման առարկա:

«Այլ հարց է, երբ փաստաբանն իր վստահորդի հետ կապված հարցերի ժամանակ հանդես է գալիս ասուլիսով և այս կամ այն պետական մարմնին քննադատության ենթարկում: Դա ոչ միայն դրական քայլ է, այլև խրախուսելի, բայց ներհամայնքայինի մասին բարձրաձայնելն ամենևին էլ խրախուսելի չէ այն պարզ պատճառով, որ ցանկացած կառույցում կարող են լինել ներքին խնդիրներ, բայց այդ խնդիրները շոուի վերածելը ճիշտ չէ»,- ասում է Մ. Փանոսյանը:

Նա նաև նշում է, որ ինքը երբեք խնդիրների լուծման այդ ճանապարհը չի ընտրել, քանի որ ավելորդ աղմուկ բարձրացնելն ու վեճն այլ հարթություն տեղափոխելն անառողջ մոտեցում է, իսկ փաստաբանների միջև առկա վեճի մեջ լրագրողներին ներքաշելն ամենևին էլ շանտաժի տարրեր չի կարող պարունակել:

«Դրանից ՓՊ-ն չի տուժում, քանի որ երբ այս կամ այն փաստաբանը հայտարարություն է անում, իսկ լրագրողները միակողմանի լուսաբանում են, ապա հնարավոր է նաև, որ դրա պատճառով ՓՊ դերը քաղաքացիների շրջանում ընկնի, բայց այդ դեպքում արդյո՞ք դրանով մեր փաստաբաններն իրենց չեն վարկաբեկում:

Ինչ վերաբերում է պալատի աշխատանքներին, ապա այն պետք է ընդհանուրի մեջ նայել, իսկ 5 կամ 10 հոգու պատճառով կառույցի հեղինակության վրա ազդելու փորձերը, չեմ կարծում, որ հաջողված քայլ կլինի, քանի որ հնարավոր չէ այդ կերպ առաջնորդվելով փորձել արդյունքի հասնել», - ասում է փաստաբանը:

Նա նաև լրագրողներին կոչ է անում լուսաբանելիս լինել առավելագույնս օբյեկտիվ և չառաջնորդվել այս կամ այն փաստաբանի շահերով և չդառնալ նրանց «գործիքը», իսկ այն փաստաբանները, ովքեր փորձում են աղմուկ բարձրացնելով դիվիդենտներ շահել, Մ.Փանոսյանը խորհուրդ է տալիս վեճերը օբյեկտիվ և կառուցողական հուն տեղափոխել և նպաստել կառույցի զարգացմանը:

Ա.Գրիգորյան

Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան