Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան


Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կսկսի ճեղքեր տալ. ադրբեջանագետ

Հարցազրույց

Միջազգայնագետ, ադրբեջանական թեմաներով փորձագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Ադրբեջանում ներկայում տիրող հասարակական տրամադրություններին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության շրջանում տիրող տրամադրություններից ելնելով՝ նրանց կարելի է տարբեր խմբերի բաժանել: Սակայն ժողովրդի մեջ տարածված հիմնական կարծիքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած այս հարձակումն իրականում ժողովրդին տնտեսական ծանր խնդիրներից շեղելու համար է իրականացվել: Նույնիսկ առանձին օգտատերեր կարծում են, որ պատահական չէր, որ ապրիլյան պատերազմը զուգադիպել է պանամական օֆշորային սկանդալի բացահայտմանը:

«Կա նաև այլ տեսակետ, թե այս ամենը Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունեցել, որպեսզի Հայաստանին հետ պահի եվրոպական տնտեսական ինտեգրման ճանապարհից և կարողանա իր դերակատարումը շեշտադրել այս տարածաշրջանում»,- ասում է արդբեջանագետը:

Է. Էլբակյանի դիտարկմամբ՝ ապրիլի 5-ին, երբ բանավոր համաձայնություն եղավ կրակի դադարեցման մասին, ադրբեջանցի օգտատերերի շրջանում այլ տրամադրություններ սկսեցին ի հայտ գալ:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ իր ժողովրդին վստահեցրել է, որ այսօր-վաղը իրենք ազատագրելու են այն հողերը, որոնք, իրենց կարծիքով, իրենց են պատկանում: Սակայն 5-օրյա պատերազմի ժամանակ, փաստորեն, իրենց խոստումը չկարողացան իրականացնել: Սա ևս մեկ լրացուցիչ հարված էր ալիևյան վարչակարգին, և այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ռազմաճակատում տեղի ունեցած ամենաչնչին «դիրքավորումը» ներկայացնում է որպես մեծ հաջողություն կամ այլ կերպ ասած՝ փորձում են հաղթանակի պատրանք ստեղծել»,- ասում է միջազգայնագետը:

Նրա կարծիքով՝ իրականում Ադրբեջանում հնարավոր է նման պատրանքներ ստեղծել, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է իշխանությունների անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ, սակայն կա նաև այլընտրանքային լրատվության աղբյուր, օրինակ՝ «Մեյդան» օնլայն հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Գերմանիայից, ինչը քիչ թե շատ կարողանում է հասարակությունում տիրող իրական տրամադրությունները ներկայացնել:

«Սակայն այս վերջին շրջանում տեղեկատվական այդ աղբյուրը նույնպես սկսել է ընդհանուր հայրենասիրական բնույթի գրառումներ կատարել, որը համահունչ է Ադրբեջանում տիրող ներկայիս ազգայնական-հայրենասիրական մթնոլորտին, քանի որ հակահայկականությունը և հայատյացությունը բնորոշ է նաև նրանց»,- ասում է Է. Էլբակյանը:

Խոսելով Ադրբեջանի կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների շրջանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի մասին՝ փորձագետը նշում է, որ վերջին տարիներին երկրի իշխանությունները, զգալով, որ նրանց կողմից ռեալ վտանգ կա, որոշակիորեն փորձել են մոդիֆիկացնել նրանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը և այս օրերին, երբ փորձագետն ուսումնասիրել է ազգային փոքրամասնությունների արձագանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմի զոհերի զգալի մասը հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն է եղել, ցավալիորեն արձանագրել է, որ նրանց շրջանում հպարտության զգացում է եղել, քանի որ նշել են, թե իրենք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են և իրենց լուման են ունեցել այդ «հաղթանակին» հասնելու համար:

«Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն իրականում բավականին խարխուլ իրավիճակում է գտնվում, քանի որ ունի խնդիրներ և՛ ազգային փոքրամասնությունների հարցում, և՛ սոցիալ-տնտեսական, որոնք, եթե այս պայմաններում դեռևս այնքան էլ ի հայտ չեն գալիս, ապա լայնամասշտաբ պատերազմ լինելու դեպքում, երբ Ադրբեջանը սկսի ճեղքեր տալ, այդ ճեղքերից մեկը կարող է լինել նաև դա»,- ասում է փորձագետը:

Ամփոփելով զրույցը Է.Էլբակյանը նշում է, որ ընդհանուր պատկերն այնպիսիսն է, որ Ադբեջանի մեծամասնության մոտ առկա է ֆրուստրացիա, քանի որ, հասարակությունը նույնպես հասկանում է, որ զոհերն ավելի շատ են եղել, քան «հաջողությունները»:

«Այսինքն, պարզ է դառնում, որ ինչքան էլ պետական քարոզչամեքենան աշխատի ցույց տալ, որ դա հաղթանակ էր և որ մի քանի մետր առաջ են գնացել, ամեն դեպքում մարդիկ հասկանում են, որ իրենց կորուստը համարժեք չէ իրենց «ձեռք բերածին»: Եվ գնալով ավելի են ուժգնանում հասարակության մեջ առկա այն դժգոհությունները, որով պահանջում են կամ հրաժարվել Ղարաբաղի հարցից, կամ միանգամից գնալ լայնամասշտաբ պատերազմի:

Մենք ամեն դեպքում պետք է նաև այս տրամադրությունները հաշվի առնենք, քանի որ գործ ունենք Ադրբեջան պետության հետ իր ամբողջության մեջ»,- զրուցի վերջում ընդգծում է Է. Էլբակյանը:

Արմինե Գրիգորյան

Պետական մեքենան ակտիվ աշխատում է` վարկաբեկելու բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են շարժման հետ. Տիգրան ԱբրահամյանՊայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները