Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


Վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու կառավարության որոշումը, փաստորեն, փուչիկ էր

Վերլուծական

Ապրիլի 21-ին՝ կառավարության նիստի ժամանակ, գործադիրը հաստատել էր վիրավոր զինծառայողների բուժման, կեցության և ճանապարհածախսի համար գումար հատկացնելու կարգն ու պայմանները:

Եթե Հայաստանում գործող բժշկական հաստատությունները չկարողանան բուժել վիրավոր զինծառայողներին, ապա այդ դեպքում նրանց բուժումը պետք է կազմակերպվի արտերկրում: Հենց այս «եթե»-ից էլ պարզ է դառնում, որ դրանից հետո կառավարության որոշման մեջ ներառված բոլոր լուսավոր տեղերը ոչ միայն շատ արագ կարող են մոռացության մատնվել, այլև տարբեր մեկնաբանություններով «ջրվել»:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, թե այդ որոշման համաձայն ֆինանսական ծախսերը հոգալու է կառավարությունը: Բուժման գումարը զինծառայողի համար պետք է ներառի վիրահատական կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ` հետվերականգնողական բուժման, հիվանդանոցային պայմաններում մնալու, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար նույնպես պետք է ներառվեր օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքի մեջ: Իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար անհրաժեշտ օրապահիկի և գիշերավարձի գումարների մասով կառավարությունը պարտավորվել էր վճարել 50 տոկոսի չափով:

Սակայն, շատ չանցած, արդեն այսօր ՀՀ առողջապահության նախարարը լրագրողներին հայտնել է, որ արտերկրում բուժումը շարունակել ցանկացողների ծախսերը կհոգան բարերարները: Հարց է ծագում՝ ո՞ւր մնաց կառավարության այն որոշումը, որի համաձայն, նրանց ծախսերը պետք է հոգա պետությունը:

Ստացվում է, որ իշխանությունները ևս մեկ անգամ խաբեցին թե՛ հասարակությանը, թե՛ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Ու եթե հասարակությունն արդեն վարժվել և շատ դեպքերում էլ հումորով է վերաբերում իշխանությունների բարեսիրական ու բարեգործական տարբեր որոշումներին, այս դեպքում արդեն դրան հետ հաշտվել ու լռել չի կարողանա:

Ամենևին էլ արդարացված չեն ՀՀ առողջապահության նախարարի այն պնդումները, թե մեր մասնագետներն ի վիճակի են ոտքի կանգնեցնել պատերազմի ընթացքում վիրավորված բոլոր զինծառայողներին: Ամեն ինչ այդքան պայծառ չէ, ինչպես ներկայացնում է հարգարժան նախարարը, քանի որ հայրենական բժիշկների պրակտիկայում շատ դեպքեր են եղել, երբ մեր բժիշկները նույնիսկ քթի պլաստիկ վիրահատություն չեն կարողացել նորմալ իրականացնել, և մարդն ամիսներով կոմայից չի կարողացել դուրս գալ:

Այնուամենայնիվ, ցանկություն չունենալով հարցականի տակ դնել մեր մասնագետների որակավորման բարձր մակարդակը, լավ կլիներ, որ առողջապահության նախարարը պատասխաներ այն հարցին, որ եթե իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ այդքան փայլուն է և մասնագետների պակաս չունենք, ապա ինչպես է պատահում, որ մարդիկ նույնիսկ սովորական մեզի անալիզ հանձնելու համար են արտասահմաններ, փարիզներ ու գերմանիաներ մեկնում: Հարց է ծագում՝ մարդիկ հիմա՞ր են, թե՞ պարզապես համակարգի փալուն վիճակի մասին տեղեկություններ չունեն:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ և դրանից հետո երկրի պաշտպանության ժամանակ վիրավորված, կյանքի ու մահու պայքար տվող զինծառայողների բուժումը բարերարների միջոցներով կազմակերպելուն, նշանակում է, որ այս հարցում էլ է արդեն «քցոցին» սկսվել, պարզապես որոշել են այդ մասին քիչ-քիչ տեղեկացնել:

Արմինե Գրիգորյան

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22