Ալեգրի. Պետք չէ, որ Մորատան գնա
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան պետք է մնա թիմում ևս մի քանի տարի, որպեսզի կատարելագործվի։
«Ռեալը», որը Մորատայի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք ունի, կարող է ամռանը գնել նրան 30 միլիոն եվրոյով և ավելի թանկ գնով վաճառել այլ ակումբի։
-Մորատայի՝ «Միլանի» դարպասը խփած գոլը կայունության նշան է։
Նա երիտասարդ տղա է և պետք է «Յուվեում» մնա ևս մի քանի տարի։ Նա աճելու կարիք ունի։
Ես հիանալի հարձակվողների մի քանի տարբերակներ ունեմ։ Այս թիմը դժվար է ավելի լավը դարձնել, բայց մենք պետք է ջանանք անել դա ֆուտբոլիստների անհատական որակներն ավելի զարգացնելու միջոցով։
Այլ ակումբների ֆուտբոլիստների միջոցով թիմի լավացմանը հասնելը բարդ է, քանի որ եվրոպայում միայն մի քանի ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են խաղալ «Յուվեում».-հայտարարել է Ալեգրին։