Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունՄայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: