Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանի կրթության և գիտության նախարարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

Society

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:  Առաջին կանգառը Գյումրու Օյունջյան վարժարանում  էր, որտեղ նա հանդիպում  է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կրթական համակարգի  սպասվող փոփոխությունների, առկա խնդիրների և, ընդհանրապես, ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցերով նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա  ընդգծել է, որ կրթության ոլորտի կառուցվածքի առումով անցած տարիների ընթացքում  բավականին լուրջ հենք է ստեղծվել, և այժմ ժամանակն  է  քայլ կատարել  դեպի երկրորդ փուլ և կրթության նոր կառուցվածքն ապահովել ժամանակակից պահանջներին համապատասխան բովանդակությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Տարիներ առաջ կրթական բարեփոխուﬓերը սկսեցինք «Որակ և համապատասխանություն»  կարգախոսով ու սկսեցինք խորհրդային կրթակարգը համապատասխանեցնել նոր կրթական չափանիշներին: Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, ﬕջին մասնագիտական կրթության ոլորտներին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի ունեցավ որոշակի որակական անկում, և շատ կարևոր է, որ կարողանանք ձևաչափը որակական առումով փոփոխել, ընդ որում` փոփոխությունները պետք է սկսել  հենց հանրակրթությունից»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 

Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: «Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձևավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար: Բազմիցս ասել եմ և Գյումրիում ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կրթությունը միջոց է ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Աշխարհում չկա միջազգային կրթություն, կան միջազգային քաղաքակրթական նորմե ր, միջազգային չափանիշներ, կան ընդհանուր սկզբունքներ, բայց կրթությունը տվյալ ազգինն է: Կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձևավորել մեր ազգայինը: Մենք պետք է կարողանանք  կրթված մարդուց բացի նաև դաստիարակված քաղաքացի  ձևավորել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթված, գիտելիքներով հարուստ քաղաքացի ձևավորելուն զուգընթաց անհրաժեշտ է ապահովել հայի տեսակին համապատասխան դաստիարակություն:

Կարևորելով կրթության համակարգի շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ու շարունակականության ապահովումը՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է յուրաքանչյուր օղակի իր տեսլականը:Նա նշել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է: «Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլագիական որոշակի կարողություններ, միանգամից  ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ: Մեր հարևան Վրաստանում, օրինակ, տարրական դպրոցը ներառում է մինչև 6-րդ դասարանը:Ազատությունից դեպի պատասխանատվութ յուն. այս անցումը պետք է արվի համընթաց՝ առանց ֆիզիկական կարողություններին վնասելու»,-ասել է Մկրտչյանը:

Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին՝  տեղեկացնելով այս խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: «Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է  իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնա կան հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները  դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան  որոշակի փոփոխությունների արդյունքները: Նա շեշտել է, որ մագիստրատուրան ևս ավագ դպրոցի օրինակով մեր երկրում կայացած չէ. այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում:

Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի  հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: «Դրական ﬕավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու  հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը: 

Կրթության նախարարը խոսել է նաև ազգային կրթակարգի վերականգնման անհրաժեշտության մասին, որը որոշիչ դեր պետք է ունենա կրթության համակարգի համար: Ըստ նախարարի`  ի թիվս այլ հարցերի, ազգային կրթակարգում պետք է ամրագրվեն  պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաները: Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը,  դպրոցների ֆինանսավորման խնդիրներին:

Օրվա երկրորդ կեսին Լևոն Մկրտչյանը հյուրընկալվել է «Պրոգրես» համալսարանում, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացին, ներկա գտնվել Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսությանը:

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer