Քրիս Ջենները ցանկանում է կրկին դառնալ Քարդաշյան
LifestyleԱմերիկյան ռեալիթի շոուների աստղ Քրիս Ջենները ցանկանում է հրաժարվել նախկին ամուսնու, արդեն սեռափոխված Բրյուս Ջենների ազգանունից և կրկին դառնալ Քարդաշյան։
Keeping Up With The Kardashians շոուի ժամանակ 60-ամյա Քրիսն իր պլանների մասին ասում է դստերը՝ Քլոե Քարդաշյանին։
Չնայած Քրիսը 1991թ․-ին հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանից բաժանվելուց հետո հայտնի չի եղել որպես Քարդաշյան, Քրիսը մտածում է, որ ազգանունը Քարդաշյան փոխելը ճիշտ է։
Քրիսը Քլոեին ասում է, որ ինքը եղել է Քարդաշյան մինչ Քլոեն կծնվեր։«Ես եմ օրիգինալ Քարդաշյանը»,-ասում է Քրիսը։
Քլոեն նշում է,որ ազգանվան փոփոխությունը կարող է վիրավորել նրա 2 մյուս աղջիկներին՝ Քենդալ և Քայլի Ջեններներին, սակայն Քրիսը պատասխանում է․«Եթե Բրյուսը կարող է իր անունը փոխել Քեյթլին, ապա ես էլ կարող եմ»։