Ալյասկայում բանտարկյալը փախուստից հետո վերադարձել է ընկերների հետեւից ու նորից փախել
ՀասարակությունԱՄՆ Ալյասկայի նահանգում վերականգնողական կենտրոնից հանդուգն փախուստի դեպք է գրանցվել:
20-ամյա Ջոշուա Յասկան, որն իր պատիժն էր կրում Ֆերբանքս քաղաքի վերականգնողական կենտրոնում, հեծանիվով փախել է այդտեղից: Սակայն 3 ժամ անց նա ջիպով վերադարձել է, որպեսզի տանի ընկերներին: Դրանից հետո նորից անհետացել է, գրում է Alaska Dispatch News-ը:
Թե որտեղից է երիտասարդը մեքենա գտել նման կարճ ժամանակահատվածում, չի հաղորդվում: Յասկան փորձել է ջիպով մխրճվել հաստատության շենքի մեջ, որից հետո դիմել է փախուստի:
Պարբերականը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ վերականգնողական հաստատության ոստիկանները, օրենքի համաձայն, իրավունք չունեն կանգնեցնել փախչողին:
Ջոշուա Յասկային կենտրոն էին տեղափոխել ուրիծի տուն ներթափանցելու փորձ անելու պատճառով: