Ռոբ Քարդաշյանի հղի ընկերուհուն տեսել են Լոս Անջելեսում
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ինչպես գիտեք, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան մտադիր են ամուսնանալ ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Հարսանիքը նկարահանվելու է ամուսինների ռեալիթի շոուի համար (թե երբ ու որտեղ է այն մեկնարկելու՝ դեռ հայտնի չէ)։
Իսկ մինչ այդ հղի պարուհուն տեսել են Լոս Անջելեսում: Բլեք Չայնան գեղեցկության սրահ էր գնացել մենակ՝ առանց Ռոբի:
Ռոբի ազդեցությունը Չայնայի վրա ակնհայտ երեւում է նույնիսկ նաեւ հագնվելու ոճից: Քիմ Քարդաշյանի եղբայրը մարզական հագուստի ու բաց կոշիկների մեծ սիրահար է:
28-ամյա Բլեքը հիմա հետեւում է նրա օրինակին:
Պարուհին գեղեցկության սրահում