Թուրք զինվորները Մարդինում ընկել են PKK-ի ծուղակը
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում թուրք զինվորները ծուղակի մեջ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Նուսայբինում ռազմական գործողությունները շարունակվվում են արդեն 72-րդ օրն անընդմեջ:
Քուրդ զինյալները թուրքական անվտանգության ուժերի անցնելու ժամանակ ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել: Պայթյունի հետևանքով չորս զինվոր վիրավորվել է: Նրանցից մեկի վիճակը ծանր է: