Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ադրբեջանի պետական ընկերությունների պարտքը ԿԲ-ին գերազանցում է կես միլիարդ մանաթը

Economics

 Ադրբեջանի հաշվիչ պալատի հետազոտությունների համաձայն` պետական երաշխավորությամբ Կենտրոնական բանկից վարկ վերցրած մեծ թվով պետական ընկերություններ չեն կարողանում վերադարձնել մայր վարկերն ու տոկոսները, իսկ ԿԲ-ին նրանց ունեցած պարտքն արդեն գերազանցում է 500 մլն մանաթը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ասվում է Հաշվիչ պալատի «Ադրբեջանի  2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին» զեկույցում:

Պարզվել է, որ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից տրված նպատակային վարկերի մասով ներքին պետական պարտք համարվող նպատակային վարկերի` հաշվարկային տարում մնացորդը կազմում է 3 մլրդ 769,78 մլն մանաթ, որի 376,46 մլն մանաթ մասը ժամկետանց հիմնական պարտքային պարտավորություններն են, 122,85 մլն մանաթ մասը` ժամկետանց պարտքերի տոկոսային պարտավորությունները: 

Ադրբեջանի ԿԲ-ի հիմնական պարտատերերն են «Ազերալյումինիում» (76 մլն մանաթ), «Ազերէներժի» (29,9 մլն մանաթ), «Ադրբեջանի օդային ուղիներ» (104,15 մլն մանաթ) պետական ընկերությունները:

«Հաշվիչ պալատի հետազոտությունները ցույց են տվել, որ ԿԲ-ին պարտք պետական ձեռնարկությունների ֆինանսական վիճակը գնալով ծանրանում է, եւ ԿԲ-ին պարտքերը ժամանակին վերադարձնելու հնարավորությունը խիստ նվազում է, ինչն իր հերթին մեծացնում է պետական երաշխիքով վարկերի` պետբյուջեի հաշվին վերադարձնելու ռիսկը», -գրում է թերթը:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Վիճպետկոմին, հաղորդել է, որ 2016 թվականի առաջին 4 ամիսներին ՀՆԱ-ի արտադրությունն Ադրբեջանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,5 տոկոսով նվազել է:

Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` ընթացիկ տարվա 4 ամսում Ադրբեջանի ՀՆԱ-ի 61,5 տոկոսն ընկել է ոչ նավթային հատվածի վրա: Միաշամանակ շինարարության եւ տրանսպորտի ոլորտում ակտիվության անկման պատճառով ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ նվազել է 6,8 տոկոսով:

Ադրբեջանում վերջին 4 ամսում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1756,7 մանաթ, ինչը 5,6 տոկոսով փոքր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Դոլարային արտահայտությամբ դա հավասար է 1122,6 դոլարի:

Ադրբեջանի կառավարության կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով:

Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը, հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության ծավալը 34,3 տոկոսով կրճատվել է` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ադրբեջանի Վիճպետկոմն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս:

Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի բանկային հատվածում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը գնահատել է 20 տոկոս մակարդակի:

Marja.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի մինչեւ 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal