Ավստրալիայում արտակարգ դրություն Է հայտարարվել թռչող աղվեսների պատճառով
ՀասարակությունԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսի իշխանությունները հայտարարել են Բեյթմեն Բեյ նավահանգստային քաղաքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որի պատճառը քաղաքի տարածքում մեծ քանակությամբ թռչող աղվեսների հայտնվելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պնդում են տեղացի բնակիչները, արտաքուստ չղջիկների նմանվող տասնյակ հազարավոր աղվեսների աղմուկը, արտաթորանքն ու դրանց տարածած հոտն անտանելի են դարձրել իրենց կյանքը:
Նահանգի իշխանություններն արդեն հայտարարել են աղվեսների վերաբնակեցման համար 1,4 միլիոն դոլար հատկացնելու պատրաստակամության մասին:
Ինչպես կարծում են կենդանաբանները, ձեռնաթեւավորներին գրավում Է Բեյթմեն Բեյի շրջակայքում աճող ծաղիկների հոտը:
Կենսաբանների պնդմամբ՝ պտուղների միջուկով սնվող այս կենդանիները կարեւոր դեր են խաղում բույսերի սերմերի տարածման գործում: