Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Էրդողանն իր պատկերացմամբ փորձում է ամրապնդել տարածաշրջանային «անփոխարինելի» լիդերի իր «դիրքերը»

Interview

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ Թուրքիայի ներքաղաքական վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ երկրում նոր փոփոխությունների անհրաժեշտություն էր հասունացել, քանի որ նախորդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի քաղաքական պլատֆորմի վրա հիմնված կոնցեպտուալ «Զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը ձախողվել էր, և երկրին այդպես էլ այդ չհաջողվեց վերականգնել հարաբերությունները հարևանների հետ:

Orer.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Դավութօղլուի այդ ծրագրի մասին շատ հաճախ ասվում էր, որ այն ոչ թե կարողանում է «զրո խնդիր ունենալ հարևանների հետ», այլ «զրո հարևան՝ առանց պրոբլեմի», և եթե հարցը դիտարկվում է քաղաքագիտական տեսանկյունից, ապա այդ կոնցեպտը իրականում իրեն ոչ միայն սպառել էր, այլև նոր խնդիրներ էր առաջացրել Եվրոպայի մի շարք երկրների հետ:

«Օգտվելով այդ առիթից՝ Էրդողանը՝ որպես առաջնորդ, ձգտում էր կենտրոնացնել երկրի կառավարումը, քանի որ Թուրքիայի նախագահ դառնալուց հետո հանդես եկավ երկրի կառավարման համակարգը փոխելու առաջարկով: Սակայն այդ ծրագիրն իրականացնելու համար պետք էր նախադրյալներ ստեղծել, և Էրդողան-Դավութօղլու տանդեմը, որը խորհրդարանական մոդելի դեպքում աշխատում էր, հնարավոր է, որ չաշխատեր նախագահական կառավարման մոդելին անցնելու դեպքում, քանի որ երկուսն էլ առաջնորդներ էին, մեկը՝ որպես կոնցեպտուալ, իսկ մյուսը՝ որպես պրակտիկ»,- ասում է Է. Օրդուխանյանը:

Դավութողլուին նոր և ավելի թույլ ու կառավարելի վարչապետով փոխարինելու քայլը պայմանավորված էր նաև «զրո խնդիր՝ վարչապետ և նախագահ» ձևաչափի ամրապնդմամբ, քանի որ Դավութօղլուն հավասարակշռում էր Էրդողանին: Իսկ Դավութօղլուի կողմից վարչապետի աթոռն անցնցում լքելու փաստը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նրանով, որ միջնաժամկետ հեռանկարում Թուրքիայում լուրջ քաղաքական ցնցումներ տեղի չեն ունենա՝ կապված Դավութօղլուի կուսակցության հետ:
Ստացվում է, որ Դավութօղլուի ծրագրի ձախողումը Էրդողանին հնարավորություն տվեց որպես առաջնորդ ամրապնդել դիրքերը: Ավելի թույլ, վերահսկելի և կառավարելի վարչապետ ունենալը նրան հնարավորություն կտա ավելի մեծ հեռանկարներ ունենալ նախագահական կառավարման համակարգ ձևավորելու համար, կարծում է քաղաքագետը:

«Պատճառներից մեկն էլ հենց սա էր, որը պայմանավորված էր իշխանության հետագա ճակատագիրը որոշակիացնելու հետ: Դիտարկումները ցույց են տալիս, որ Էրդողանն այսօր ձգտելով ավելի շատ կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում, փորձում է հասնել Աթաթուրքի ժամանակներում նրա ունեցած համբավին: Եվ այդ է պատճառը, որ նա ոչ թե վարում է զիջողական արտաքին քաղաքականություն, այլ փորձում է ինչ-որ տեղ նաև իր պայմանները թելադրել Եվրամիությանը»,- ասում է Է. Օրդուխանյանը:

Այդ քաղաքականության արդյունք է նաև Հայոց ցեղասպանության ընդունման մասին հարցի քննարկումը Գերմանիայի Բունդեսթագում, որը թյուրքական թևի մոտ հիստերիայի նոր ալիք է առաջացրել: Դրան զուգահեռ, Թուրքիան իր քաղաքական դիսկուրսում թաքնված կերպով փորձում է սպառնալ՝ շահարկելով Գերմանիայի հետ իրականացվելիք մի շարք հարցերը, այդ թվում՝ միգրանտների հետ կապված խնդիրները, ասում է քաղաքագետը:

Է. Օրդուխանյանի կարծիքով՝ Դավութօղլուն, որը կոնցեպտուալ ֆիգուր էր, հեռացվեց իշխանությունից և նրան փոխարինեց մի այնպիսի թույլ քաղաքական ֆիգուր, որը դեռ կայանալու համար ճանապարհ պետք է անցնի: Եվ այդ ֆոնին Էրդողանի դերը, բնականաբար, ավելի ցայտուն և ընդգծված կլինի:

Խոսելով Թուրքիայի ներկայիս առաջնորդի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանման հարցի մասին՝ Է. Օրդուխանյանն ասաց, որ Էրդողանի կողմից վարվող քաղաքականության ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիայի ներկայիս առաջնորդն այն քաղաքական գործիչն է, որը կողմ է խնդիրներն ավելի ագրեսիվ ճանապարհով լուծելուն և օգտվելով ներկայիս իրավիճակից՝ փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային առաջնորդ:

«Թուրքիան, եթե գնա դեմոկրատիայի ճանապարհով, շատ արագ կհայտնվի փլուզման վտանգի առջև: Դա իրենք շատ լավ հասկանում են և այդ է պատճառը, որ երկրի ներսում փորձում են ամուր բռունցքի, կենտրոնացված իշխանության գաղափարը կարևորել, որպեսզի հասարակության մեջ առկա ճաքը անդունդի չվերածվի: Իրականում, սակայն, Թուրքիան ճաքած պետություն է, դրա մասին նաև Արևմուտքն է ասում և հաճախ այդ թեզը դնում է շրջանառության մեջ: Թուրքիան այդ պառակտումից է վախենում, ուստի նրան անհրաժեշտ է ամրապնդել ուժեղ լիդերի ինստիտուտը: Այս առումով Էրդողանի կողմից վարվող քաղաքականությունն ամենայն հավանականությամբ չի նպաստելու, որ տարածաշրջանն ավելի խաղաղ դառնա: Ընդակառակը, գնալով ավելի կմեծանա լարվածությունը, որտեղ Էրդողանը կփորձի իր պատկերացմամբ ամրապնդել «անփոխարինելի» լիդերի իր «հատկանիշները»: Բայց այն, ինչ այսօր մտածում է Էրդողանը, կարող է չհամընկնել տարածաշրջանային զարգացումների հետ»,- կարծում է Է. Օրդուխանյանը:

Ա. Գրիգորյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal