Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Եռակողմ սիրախաղ տարածաշրջանում. ո՞րն է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու Վրաստանի շահը

Interview

Վերջին շրջանում Վրաստանն ընդգծված ձեւով վարում է ադրբեջանաթուրքական քաղաքականություն, միաժամանակ, այդ համատեքստում մատնանշելով Հայաստանի հետ ունեցած պարզապես բարեկամական հարաբերությունները: Եռակողմ սիրախաղի պատճառների ու հետեւանքների մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ: Ինչպես նշեց քաղաքագետը, Վրաստանը դեռ Միխայիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներից է ընկել ադրբեջանաթուրքական տանդեմի վերահսկողության տակ:

«Սաակաշվիլին փորձեց Վրաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց՝ կորցնելով Հարավային Օսիան ու Աբխազիան, սակայն, ինչպես տեսանք, նա ոչ թե Վրաստանը դուրս հանեց Ռուսաստանի վերահսկողության տակից ու «անկախացրեց» պետությունը, այլ իր երկիրը դարձրեց թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ գտնվող պետություն: Բացի դրանից՝ պետք է նշեմ նաեւ, որ Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է Վրաստանի գազային շուկան, նա շատ ամուր դիրքեր ունի նաեւ տվյալ երկրի էներգետիկ շուկայում, ի դեպ, Ռուսաստանի հետ մեկտեղ: Փաստացի, Ադրբեջանի ներդրումները վրացական տնտեսության մեջ բավական մեծ տոկոս են կազմում, գործը հասել է նրան, որ Ադրբեջանը Վրաստանում կարողանում է իրականացնել այնպիսի ռազմավարական ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որի կառուցումը շատ մեծ հարված կհասցնի Վրաստանի նավահանգիստներին՝ Փոթիին ու Բաթումին: Չնայած այս ամենին՝ ադրբեջանցիներին ու թուրքերին հաջողվեց առաջ տանել այդ երկաթուղու շինարարության ծրագիրը, որն արդեն ավարտական փուլում է գտնվում»,- ասաց քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի՝ Վրաստանի նոր իշխանությունների գալուց հետո ե´ւ Բիձինա Իվանիշվիլին, ե´ւ Մարգվելաշվիլին փորձեցին դուրս բերել երկիրն ադրբեջանա-թուրքական տանդեմի հսկողության տակից, սակայն ջանքերը կարծես անարդյունավետ են:

«Անցյալ տարեվերջին իշխանության կողմից փորձեր կատարվեցին դիվերսիֆիկացնել Վրաստանի գազային շուկան, այս առիթով «Գազպրոմի» ներկայացուցչին էին անգամ հրավիրել, սակայն դեռ վերջնական պայմանագիր չի ստորագրվել ու հիմա Վրաստանը բացեիբաց ցույց է տալիս, որ այժմ ավելի շատ է ընկնում ադրբեջանաթուրքական տանդեմի տակ: Այս առումով կարող ենք ուշադրություն դարձնել Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի թե´ նախագահների, թե´ արտգործնախարարների, թե´ պաշտպանության նախարարների հանդիպումներին, որոնք բավական երկար ժամանակ է` մշտական բնույթ են կրում, սակայն մեզ համար ավելի կարեւոր են Վրաստանի կառավարության կողմից վերջին դրսեւորումները, որոնք բացահայտ հակահայկական են: Թվարկված երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը բացեիբաց հայտարարել էր, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Հայաստանը՝ ընդամենը հարեւան պետություն: Նույն հայտարարությունը նաեւ հնչեցվում են վրացական իշխանությունների այլ ներկայացուցիչների կողմից, ու սա ցույց է տալիս, որ քառօրյա պատերազմից հետո Վրաստանը փորձում է ավելի ակտիվ դիրքորոշում արտահայտել Հայաստանի վերաբերյալ»,- ասում է նա:

Գագիկ Համբարյանը կարծում է, որ Վրաստանի նման պահվածքն ուղղակի կապ ունի քառօրյա պատերազմի հետ. «Այստեղ խնդիրն այն է, որ, ըստ ադրբեջանցիների, քառօրյա պատերազմում իրենք հաղթանակ են տարել: Այդ 800 հա գրավումը նրանք ներկայացնում են մի այնպիսի կարեւոր հաղթանակ, կարծես Բեռլինն են գրավել: Դրանից հետո Վրաստանի իշխանություններում ինչ-որ վայրիվերումներ են տեղի ունեցել ու տվյալ պետությունն իբր փորձում է անցնել «ուժեղի» կողմը: Հավանաբար, ըստ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման, քառօրյա պատերազմում հաղթանակ է տարել Ադրբեջանը, ուստի իրենք էլ փորձում են պաշտպանել Ադրբեջանը՝ ի վնաս ՀՀ-ի ու ՌԴ-ի: Այս ամենում տարօրինակը նաեւ այն է, որ քառօրյա պատերազմի ընթացքում պաշտոնական Մոսկվան որեւէ հայամետ հայտարարություն չարեց, բայց, ցավոք սրտի, մենք տարածաշրջանում համարվում ենք ՌԴ-ի միակ ռազմավարական գործընկերը: Նկատենք, որ Ադրբեջանն այդ 800 հա գրավյալ տարածքները համարում է հակառուսական քայլ, քանի որ նրանք կարծում են, որ տվյալ տարածքները ոչ թե Արցախինն են, այլ Հայաստանինը: Նաեւ սրանով եմ պայմանավորում վրացիների՝ վերջին շրջանում իրականացվող հակահայ հայտարարություններն ու քայլերը»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը:

Սոսե Չանդոյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer