Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Բանաձևի ընդունումը Գերմանիայի ներքին անվտանգության անհրաժեշտության մասին է խոսում. Լ. Շիրինյան

Interview

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պառլամենտի՝ Բուդեսթագի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը մեծ արձագանք է առաջացրել ոչ միայն միջազգային, այլև հայկական հասարակական-քաղաքական շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ գործընթացը մեկնարկել էր 2015թ. ապրիլի 24-ին, սակայն մոտ մեկ տարի անց այն դարձավ պատմական որոշում Եվրամիության անդամ պետություններից ամենաառանցքային դերակատարություն ունեցող մի երկրի՝ Գերմանիայի կողմից, որը կարող է բավական լուրջ խաղաքարտի վերածվել աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների ֆոնին:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն Orer.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ գերմանական մշակույթը մարդասիրական խորը արմատներ ունի, որը հնարավոր չէ անտեսել, սակայն դա, անշուշտ, գլխավոր հարցը չէ, որին պետք է ուշադրություն դարձնել:
«Գլխավորը Գերմանիայում կուտակված թուրքական համայնքի առկայությունն է: Մի քանի տարի առաջ Անգելա Մերկելը հայտարարել է, որ բազմամշակույթ հասարակություն ստեղծելու Գերմանիայի փորձը տապալվել է: Խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում էր թուրքական համայնքի կողմից պետության մեջ պետություն ձևավորելուն: Եվ ահա այս ֆոնին էլ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որը նաև ներքին անվտանգության անհրաժեշտության մասին է խոսում»,- ասում է Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմը պետք է կարողանա դրանից օգուտ քաղել, իսկ օգուտը կլինի այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա այն օգտագործել ռուսական ազդեցությունը գերմանական ներկայությամբ հավասարակշռելու համար:
«Իհարկե, սա շատ դժվար և բարդ գործ է, բայց դա հնարավոր է: Դա կարևոր է նաև այն առումով, որ Գերմանիան Եվրամիության տնտեսական շարժիչ ուժն է, հետևաբար, նաև քաղաքական ազդեցությամբ է ամենահզորը: Այս քայլով ամրապնդվում են մեր դիրքերը Եվրոպայում: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դա նրա համար խնդիր է և չի բացառվում, որ այս քայլը նրան մղի Ռուսաստանի հետ մերձեցման»,- ասում է քաղաքագետը:

Այս խաղը մշտապես էլ եղել է, երբ մեկից «վիրավորվածը» սկսել է «սիրախաղի» մեջ մտնել մյուսի հետ, այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է կարողանա բազմավեկտոր քաղաքականություն վարել, քանի որ ուղղահայաց քաղաքականությունը կարող է վնաս հասցնել մեր երկրին:

Հարցին, թե այս քայլն արդյոք չի՞ նշանակում, որ Եվրոպայի առանցքային համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան, այսօրինակ քայլով փորձում են նաև հրաժարվել երկստանդարտ քաղաքականություն վարելու իրենց սովորույթից, քաղաքագետն ասաց. «Ինչո՞ւ, Ֆրանսիան դադարե՞լ է նման քաղաքականություն վարել: Ո՛չ: Հիմա էլ հայերը կսկսեն պատժի պահանջ դնել, ինչպես Ֆրանսիայում է: Բայց կարևորն այն է, որ դրական նոր մթնոլորտ և քաղաքական հաշվարկի նոր կոորդինատների որոնման հնարավորություն է առաջանում: Երկակի ստանդարտներ նորից լինելու են, բայց, եթե այդպես է, ապա մենք պետք է աշխատենք, որ այդ քաղաքականությունը լինի ընդդեմ Թուրքիայի»,- ասում է քաղաքագետը:

«Մոտ 5 մլն թուրք ոսկորի նման կանգնած է Գերմանիայի կոկորդին»,- ասում է Լ.Շիրինյանը, հակառակ դեպքում Գերմանիան նման որոշում երբեք էլ չէր ընդունի: Վերջին 10 տարում գերմանաթուրքական համայնքն այնպիսի աճ է արձանագրել, որ դարձել է սպառնալիք այդ երկրի համար: Իսկ Բունդեսթագի այն ելույթների մասին, թե Գերմանիան պարտավոր է ընդունել իր կողմից վարած քաղաքականության անցյալի սխալները, քաղաքագետը կարծում է, որ դա լոկ հայտարարություններ են, քանի որ եթե այդպես է, ապա նրանք կարող էին իրենց սխալները 10 կամ 15 տարի առաջ ուղղել, ոչ թե հիմա, երբ Եվրոպայի գլխին է կախվել մուսուլմանական ազգերի ներկայիս վտանգը:

«Մեկ բան պարզ է, որ սրանով բացվեց Հայաստանի կողմից Գերմանիայի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհները, ուստի անհրաժեշտ է որոնել և գտնել մեր և նրանց ազգային, պետական շահերի համընկնման կետերը և առաջ շարժվել»,- ասում է Լ.Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ մեծ է նաև հայկական լոբբիի աշխատանքը, բայց ամենակարևորն այն է, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ այս քայլը կարող է ճանապարհ բացել ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար:

«Շատ արագ Հայաստանը պետք է մոբիլիզացիոն և մոդեռնիզացիոն ծրագիր մշակի և իրականացնի ներգաղթի պարտադիր բաղադրիչով և կարողանա վերականգնել արդյունաբերությունը: Սակայն կարող ենք ազատ նավարկել, եթե պետությունն ազատ լինի ներքին և արտաքին կապանքներից»,- ասում է Լ.Շիրինյանը:

Ա.Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia