Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց


ՊԵԿ-ն ուզում է ժողովրդի հաշվին ստվերի դեմ պայքարել

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ ստվերային շրջանառությունը մեկ օրում չի ձևավորվել, սակայն տպավորությունն այնպիսին է, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այն իշխանությունների կողմից ոչ միայն շատ նորմալ, այլև տնտեսության անբաժանելի մաս է ընկալվում: Իրականում, սակայն, այս արատավոր երևույթի համար բազմաթիվ նորմալ երկրներում բավական խիստ պատիժներ են սահմանվում:

Մեզ մոտ, սակայն, զարմանալիորեն ԱԺ բարձր ամբիոնից և՛ իշխանությունները, և՛ ոլորտի պատասխանատուները կարող են իրենց թույլ տալ հայտարարել, որ ստվերի դեմ պայքարը գնաճի պատճառ կհանդիսանա.

«Ցանկացած պարագայում ստվերի կրճատումը գների վրա ազդեցություն ունի: Չենք կարող ասել, որ ոչ՝ եթե ստվեր է կրճատվում, գների վրա ազդեցություն չի կարող ունենալ: Մեզ անհրաժեշտ է գնահատել և հաշվեկշռել՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ ստվեր և ցածր գներ, թե՞ ուզում ենք կրճատել ստվերը, բայց որը կարող է նաև գների վրա որոշակի ազդեցություն ունենալ: Այո´, չի կարող չունենալ, որովհետև ստվերային շրջանառությունները գալիս են հարկման դաշտ, ապա դա բնականաբար գնաճային որոշակի ազդեցություն ունի, բայց ես կարող եմ նշել, որ օգուտները, որը մենք կարող ենք ստանալ ստվերային շրջանառությունների կրճատման արդյունքում, շատ ավելին են, քան այն գնաճային ազդեցությունները, որոնք հնարավոր է, որ կարող է՝ ունենանք»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Վ. Միրումյանի այս հայտարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մեր իշխանությունների համար «ստվեր» ասված ախտը վաղուց լեգիտիմացված մի երևույթ է դարձել և այնքան է զարգացել, որ կարողացել է տնտեսագիտության մեջ մի նոր ուղղության վերածվել, որի դեմ պայքարն անպայման պետք է ապրանքների գնաճով ուղեկցվի: Ավելին, իշխանությունները և հասարակությունը նույնիսկ պետք է ընտրեն՝ ստվերի դեմ պայքարի՞ն կողմ լինեն, թե՞ գնաճին:

Ցավալին այն է, որ մինչ օրս մեր իշխանավորներն այդպես էլ «չհասկացան», որ իրականում ստվերն առաջանում է իրենց կողմից սահմանած խաղի կանոնների արդյունքում: Ու եթե տնտեսվարողը օրենքի ու ստվերի միջև ընտրություն կատարելու հնարավորություն ունի կա´մ ստիպված գնում է իշխանությունների հետ լեզու գտնելու ճանապարհով, որը և՛ ապահով է, և՛ անփորձանք, կա´մ հայրենասիրական մղումներից ելնելով ընտրում է օրենսդրական դաշտի անկատարության ու սխալ վարչարարության դեմ պայքարի ուղին:
Ստացվում է, որ ինչքան էլ օրենքներ հորինվեն ու կյանքի կոչվեն, միևնույնն է, ոչինչ էլ չի փոխվի, քանի դեռ հարկային ու մաքսային օրենքները ոչ թե խթանում են տնտեսության զարգացումը, այլ միտված են նրան, որ այն հենց «օրորոցում» շատ արագ խեղդամահ լինի, և սենյակներում նստած կշարունակի սպանել բիզնեսը, որ հանրապետությունում մնան միայն ՊԵԿ-ն ու դատարկ խանութների ու փակված բիզնեսների ցուցակները:

Իհարկե, հնարամիտ իշխանավորները դա թաքցնելու բոլոր ձևերն էլ գիտեն, ինչպես, օրինակ՝ հաշվետվություններում միլիարդը միլիոնի անվան տակ սղղացնելը ու դրա համար պատասխան չտալը:

Ինչպես ժողովուրդն է ասում, դրա վրա էլ ծիծաղեցինք, անցանք, բայց դրանից ոչ մի հարց իրականում այդպես էլ չլուծվեց: Իսկ ստվերի հանդեպ այդքան հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք դրսևորելը թույլ է տալիս եզրակացնել, որ ՊԵԿ-ի հույսը նորից ժողովրդից քամելով բյուջեն լցնելն է, ոչ թե ստվերի դեմ իրական պայքար մղելը: Դրա համար էլ բարձր ամբիոններից անվրդով հայտարարում են՝ ո՞րն եք ուզում՝ ստվերի դեմ պայքարե՞նք, թե՞ բյուջեն լցնենք:


Արմինե Գրիգորյան

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան