Երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀասարակությունՔաղաքացու նկարահանած տեսանյութի հիման վրա շարունակվող ծառայողական քննության արդյունքներով՝ երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վ
երոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Ծառայողական քննությունը շարունակվում է»: