Չինաստանի հետ ԵԱՏՄ-ի բանակցությունները մեծ եվրասիական գործընկերությանը միտված քայլ է. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության շուրջ ընթացող բանակցությունները մեծ եվրասիական գործընկերության ձեւավորմանը միտված առաջին քայլն Է համարում ԵԱՏՄ-ի երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի եւ հեռանկարում՝ Իրանի մասնակցությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս ամսին ավելի վաղ Պուտինի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարություն են ստորագրել ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր մշակելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Դրանում տեսնում ենք մեծ եվրասիական գործընկերության ձեւավորմանը միտված առաջին քայլը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրների, ԱՊՀ-ի մյուս պետությունների, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, եւ ապագայում՝ Իրանի մասնակցությամբ: Հավելեմ, որ այդ գաղափարը պաշտպանել են նաեւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ղեկավարները ԱՍԵԱՆ-ի՝ Սոչիում կայացած մայիսյան գագաթնաժողովում»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: