Բարտոմեու․ Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին հայտարարել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։
-Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»։ Առաջիկա օրերին մենք 5 տարով կերկարաձգենք նրա պայմանագիրը։ Գոհ ենք թիմի կազմից և մարզիչներից, բայց նաև մտածում ենք համալրումների մասին,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»։ Նեյմարի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։