Լիբիայի ափերի մոտ միգրանտների փոխադրող նավ է խորտակվել
ՄիջազգայինԱռնվազն 10 մարդ Է զոհվել Լիբիայի ափերի մոտ միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Փրկվել են հարյուրից ավելի միգրանտներ, որոնք գտնվում Էին Իտալիա ուղեւորվող նավի վրա, տեղեկացնում է BBC-ին:
Իտալիայի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք են: Իտալիայի առափնյա պահպանության ուժերը միջադեպի վայր են ժամանել այն բանից հետո, երբ Հռոմում հերթապահի վահանակի վրա աղետի ազդանշան Է ստացվել: Փրկարարների ժամանման պահին նավն արդեն կիսով չափ ընկղմված Էր ջրի մեջ:
Այս տարվա սկզբից, ՄԱԿ-ի տվյալներով, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից Միջերկրական ծովով Իտալիա են ժամանել ավելի քան 64 հազար միգրանտներ ու փախստականներ: 2016 թվականի հունվարից ծովով այս տարածաշրջանից ընդամենը Եվրոպա Է ժամանել ավելի քան 200 հազար մարդ:
Տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել Է շուրջ 2,5 հազար մարդ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում՝ 1,8 հազար մարդ այն դեպքում, երբ 2014 թվականի առաջին հինգ ամիսներին այդ թիվը կազմել Է միայն 57: