Լեոնիդ Սլուցկին հեռացել է Ռուսաստանի հավաքականի ղեկից
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել 45-ամյա մասնագետին:
Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Լեոնիդ Սլուցկին նախորդ տարվա օգոստոսից գլխավորում էր Ռուսաստանի հավաքականը: Ռուս մասնագետի օգնությամբ Ռուսաստանի ընտրանին դուրս եկավ «Եվրո 2016», սակայն Ֆրանսիայում չհաղթահարեց խմբային փուլի արգելքը: