Վիկտոր Կաշաին կվարի Գերմանիա-Իտալիա հանդիպումը
ՍպորտԳերմանիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Վիկտոր Կաշաին: «Եվրո 2016»-ում Կաշաին աշխատել է Ֆրանսիա - Ռումինիա ու Իտալիա - Շվեդիա խմբային փուլի հանդիպումներում:
Տեղեկությունը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
40-ամյա հունգարացի մրցավարը «Եվրո 2016»-ի եզրափակիչը սպասարկելու 3 գլխավոր թեկնածուներից է: Գերմանիա - Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: