«Շիրակ»-ը պարտվեց Վրաստանում
Sport«Եվրոպա Լիգա»-ի որակավորման մրցաշարում պայքարի մեջ են մտնում հայկական ակումբները:
Գյումրիի «Շիրակ»-ը Վրաստանում դժվարին պայքարում նվազագույն հաշվով զիջեց «Դիլա» ակումբին:
Իրակլի Մոդեբաձեն, «Շիրակ»-ի տուգանայինի հրապարակում խառնաշփոթ իրավիճակից հետո, գնդակը ուղարկեց աջ կողմում մնացած Դոլիձեին, ում փոխանցումից հետո «Դիլա» -ի ավագը մոտ տարածությունից գրավեց դարպասը: Միակ գնդակը վրացական ակումբին առավելություն է տալիս պատասխան խաղից առաջ: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մեկ շաբաթից: