ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարները Երեւանում հայտարարություն կընդունեն Սիրիայի իրադրության վերաբերյալ
ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 4-ին Երեւանում կայանալիք նիստում հայտարարություն կընդունեն «Սիրիայի եւ նրա շուրջ տիրող իրադրության վերաբերյալ»:
Այդ մասին ասված Է կազմակերպության պաշտոնական կայքում:
Պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստում կքննարկվեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների փոխգործակցության հրատապ խնդիրները: ԱԳ նախարարները կքննարկեն մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ի ռազմավարության նախագիծը եւ միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման արտաքին քաղաքական ասպեկտները: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Սպասվում Է, որ ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ-ն կընդունի «Սիրիայի եւ նրա շուրջ տիրոջ իրադրության վերաբերյալ» ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որը նախաձեռնել Է ռուսական կողմը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Նաեւ պլանավորվում Է ԱԳՆԽ-ի որոշումներ ստորագրել միջազգային կազմակերպություններին առընթեր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին կոլեկտիվ ցուցումների ակտուալացման եւ 2016 թվականի երկրորդ կիսամյակում-2017 թվականի առաջին կիսամյակում կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանի վերաբերյալ: