Կրոս. Իտալիայի դեմ հանդիպումը լուրջ փորձություն կլինի մեզ համար
ՍպորտԳերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչում կայանալիք Իտալիայի ընտրանու դեմ հանդիպման մասին:
«Մենք հիմա գտնվում ենք փայլուն մարզավիճակում: Մեզ համար կարեւոր է հաղթանակներ տոնել, այլապես Եվրո-2016-ը մեզ համար ավարտված կլինի:
Իտալիայի հավաքականն այս մրցաշարի ամենավտանգավոր մրցակիցն է: Առաջիկա հանդիպումը մեզ համար լուրջ փորձություն կլինի:
Բոլորը գիտեն, թե իտալացիներն ինչպես են ֆուտբոլ խաղում եւ թե որքան դժվար է նրանց դիմակայել: Նրանք անհավանական ինքնավստահություն եւ հանգստություն ունեն: Ամեն դեպքում, մենք առաջիկա հանդիպմանը տրամադրված ենք լավատեսորեն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: