Մանչեսթեր Յունայթեդը սկսել է վաճառել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ. լուսանկար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը սկսել է վաճառել Հենրիխ Մխիթարյանի անվանումով մարզաշապիկները:
Բացի այդ, իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պետք է կայացած համարել:
Ըստ լրագրողի խոսքերի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն արդեն տուն է գտել Մանչեսթերում: