ՄԱԿ-ի հումանիտար շարասյունը կրակահերթի տակ է հայտնվել Դամասկոսի արվարձանում
ՄիջազգայինՄԱԿ-ի` մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը հրազենից բացված կրակահերթի տակ է հայտնվել Դամասկոսի մերձակայքում, ինչի հետևանքով բեռնատար մեքենաներից մեկի վարորդը վիրավորվել է կրծքից:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
Վերջինիս խոսքով` հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Գուտա շրջանում: Նշվում է, որ շարասյունը վերադառնալիս է եղել շրջափակման մեջ գտնվող Զամալկա և Արբին բնակավայրերից, ուր օգնություն է հասցրել 20 000 բնակչի համար:
Դյուժարիկը հայտնել է, որ վարորդի վիճակը կայուն է գնահատվում:
ՄԱԿ-ում կատարվածն անընդունելի են անվանել և պահանջել են, որ հակամարտության կողմերը Սիրիայում ապահովեն հումանիտար կազմակերպություններ աշխատակիցների անվտանգությունը: