Բոատենգը կարող է մասնակցել Իտալիայի ընտրանու դեմ հանդիպմանը
ՍպորտԳերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը հաստատել է, որ կարող է մասնակցել Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպմանը:
Մյունխենի «Բավարիայի» պաշտպանի մոտ մկանային ցավեր էին նկատվում:
«Այժմ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ոչինչ չի խանգարում մասնակցել Իտալիայի դեմ հանդիպմանը»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Գերմանիայի եւ Իտալիայի ընտրանիների միջեւ կայանալիք հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին: