ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի սկզբին Վրաստան եւ Ուկրաինա կայցելի
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հուլիսի 6-7-ը կայցելի Վրաստան եւ Ուկրաինա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Թբիլիսիում Քերրին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ՝ քննարկելու «երկկողմ կապերին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Վրաստանի ձգտումներին ԱՄՆ-ի աջակցությունը եւ հոկտեմբերին նախանշված ընտրությունների հաջող անցկացումը»:
Քերրին կհանդիպի նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վրացական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:
Իսկ Կիեւում Քերրին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Հանդիպումների ընթացքում Քերրին կքննարկի Ուկրաինայում բարեփոխումների անցկացումը, Մինսկի համաձայնությունների իրականացումը, մի շարք այլ հարցեր: