Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումն ավելի շատ տնտեսական կլինի. քաղաքագետ

Հարցազրույց

Ամիսներ առաջ Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը քարուքանդ արեց առանց այդ էլ լարված ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն, ինչպես նկատում ենք, վերջին շրջանում թուրքական կողմը կարծես փորձում է «սխալների ուղղման» միջոցով նախկին հարթակին բերել գերտերության հետ հարաբերությունները: Թե որքանով կհաջողվի Թուրքիային վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից.

«Նախ սկսենք նրանից, որ թուրքական կողմը Ռուսաստանից ներողություն չի խնդրել եւ դա պաշտոնապես հայտարարեց նաեւ Թուրքիայի նախագահի աշխատակազմը, նրանք նշեցին, որ դա ընդամենը եղել է ռուս օդաչուի մահվան վերաբերյալ ցավակցություն: Այստեղից անում ենք հետեւություն, որ թուրքական կողմը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք նախապայմաններից մեկը միեւնույն է չի կատարել: Տվյալ կողմը կատարել է մյուս երկու պարտավորությունները՝ պարտավորվել է փոխհատուցում տրամադրել թե՛ կործանված օդանավի, թե՛ սպանված օդաչուի համար, ինչպես նաեւ ձերբակալել է այն ահաբեկչին, որը, լինելով Գորշ գայլեր ահաբեկչական խմբի անդամ, սպանել էր ՍՈՒ-24-ի օդաչուներից մեկին:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների լավացմանը, ապա ասեմ, որ կայծակնային լավացում ես չեմ կանխատեսում: Ընդամենը կարող եմ ասել, որ տվյալ կողմերի միջեւ կվերականգնվեն տնտեսական կապերը, որը կարեւոր է եւ՛ պաշտոնական Անկարայի, եւ՛ պաշտոնական Մոսկվայի համար: Ինչ վերաբերում է քաղաքական եւ դիվանագիտական սերտ կապերին, ապա այստեղ բավական մեծ սեպ կա, ամենակարեւորն այն է, որ ՌԴ-ի քաղաքականությունը Սիրիայում, Մերձավոր Արեւելքում ու Կովկասում բացարձակ չի համապատասխանում Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը եւ հենց այստեղ է, որ նրանք իրար կբախվեն ու ոչ մեկ անգամ: Ռուս-թուրքական այս սերտացումն իմ կարծիքով ավելի շատ տնտեսական կլինի»,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե առհասարակ ինչպես կազդեն ՀՀ-ի վրա ռուս-թուրքական սերտացումները, քաղաքագետը պատասխանեց. «Մերձացումից որեւէ դրական կամ բացասական բան չեմ ակնկալում, սակայն անդրադարձ կանեմ ՌԴ «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու ադրբեջանական թիվիներից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա հայկական կողմին վերաբերվող մի քանի վտանգավոր հայտարարություններ է արել: Նա ասել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար կվերացնի հայկական ու քրդական հարցերը, ինչպես նաեւ այդ հարաբերությունների սերտացումը կբերի նրան, որ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը գոհ կմնա: Մենք գիտենք, որ տվյալ անձն ավելի շատ ասոցացվում է որպես ՌԴ նախագահի ոչ պաշտոնական մամուլի խոսնակի հետ, եւ սա է մտահոգիչ:

Պատմության մեջ մենք ունենք ապացույցներ, որոնք փաստում են, որ ռուս-թուրքական մերձեցումներն ուղղակիորեն ծայրահեղ ծանր են անդրադառնում հայերի վրա, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին: Այն, որ Թուրքական պետությունը հիմա կա,  ի շնորհիվ բոլշեւիկյան Ռուսաստանի է: Այսօր հասարակության մի ստվար զանգվածի մոտ կա մտավախություն, որ կարող է կրկնվել 20-րդ դարի սկիզբը, սակայն ես հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա ու ռուսներն ամբողջությամբ չեն հավատա թուրքերին: Ռուսները պետք է հիշեն, որ Թուրքիան այն երկիրն է, որն ամենաշատն է ունեցել պատերազմներ տվյալ երկրի հետ ու վարել է հակառուսական քաղաքականություն բոլոր բնագավառներով»:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ