Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ադրբեջանական կողմը մշտապես ցանկացել է, որ Լ.Տեր-Պետրոսյանը լինի Հայաստանի ղեկավարը

Interview

Օրերս համացանցում հայտնվեց մի հարցազրույց, որտեղ բավականին մանրամասն ներկայացվում էր, թե Հայաստանի և ԼՂՀ-ի անկախացումից հետո հայկական կողմին պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու սկզբնական տարիներին ՀՀ ղեկավար այրերն ինչ ակտիվությամբ են համագործակցել այդ տարիների Նախիջևանի Միլի Մեջլիսի ղեկավար Հեյդար Ալիևի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի անկախացումից հետո այն ղեկավարում էր Էլչիբեյը և նրա ղեկավարման տարիներին էլ սկսվեցին Ադրբեջանի պատերազմական գործողությունները Հայաստանի և ԼՂՀ-ի հետ:

Համաձայնեք, որ հիմա նման տեղեկությունները անհասկանալի իրավիճակ են առաջացնում ցանկացած բանական էակի գլխում: Ու թեև տարիներ են անցել, բայց դեռ թարմ է այն արհավիրքն ու վիշտը, որի միջով անցան ՀՀ և ԼՂՀ ժողովուրդը՝ իրականում կորցնելով ամեն ինչ: Հարցազրույցում ասվում է նաև, որ իբրև թե այդ ժամանակվա հայոց իշխանությունները, մի կողմից պատերազմելով Ադրբեջանի հետ, մյուս կողմից Ալիև ավագի հետ, ակտիվ քննարկում էին խաղաղ Կովկաս ստեղծելու հեռանկարը և ձեռքի հետ էլ փայփայում այն միտքը, թե Ալիևի ղեկավար դառնալու դեպքում Ադրբեջանի հետ եղբայրություն անելն ավելի հեշտ կլինի:

Այնուամենայնիվ այդպես էլ պարզ չէ, թե մեր երկրի իշխանություններն այդ տարիներին ինչու են իրենց խնդիրները թողած այլ երկրի հարցերի մեջ խառնվել, առավել ևս, երբ դեռ թարմ էին Բաքվի և Սումգայիթի ջարդերն ու դեռևս չէին լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի խնդիրները:

Այդ օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած նոր իշխանությունների կողմից Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող լավատեսական վերաբերմունքի մասին ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես այդ տարիներին եղել է այդպիսի մտայնություն, որ եթե Էլչիբեյի փոխարեն Ալիևը լինի Ադրբեջանի ղեկավարը, ապա ավելի հեշտ կլինի նրա հետ համաձայնության գալը:

«Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կասեմ, որ, ցավոք, այն ժամանակվա ղեկավարությունը՝ ի դեմս Լևոն Տեր-պետրոսյանի, կարող էր այլ ձևով առաջ շարժվել, սակայն բոլորովին այլ ուղղությամբ գնաց: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ արդեն անկախացած երկրները դիմեցին ՄԱԿ-ին, անդամակցելու համար պետք է ներկայացնեին նաև իրենց երկրի տարածքները և սահմանները: Հայաստանը պետք է նշեր, որ ԼՂ-ն այդ օրվա դրությամբ այլևս Ադրբեջանի կազմից դուրս է եկել և ունի ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը Հայաստանի իշխանությունները չեն արել և դրանով մեզ ի սկզբանե դրել են լուրջ փակուղու առջև: Եվ եթե անգամ այն տարիներին Հայաստանը ճանաչեր ԼՂ-ի ժողովրդի պայքարի իրավացիությունը և օրինականությունը, ապա շատ հարցեր բոլորովին այլ ուղղությամբ կընթանային»,- ասում է Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մինչ պատերազմն արդեն իսկ Ադրբեջանը կարողացել էր իրեն «դրսևորել»՝ Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդեր կազմակերպելով: Բացի այդ, նաև պատերազմ էր ընթանում երկու պետությունների միջև և այդ պարագայում ԼՂՀ-ի կարգավիճակի մասին հայտարարություն չանելն արդեն իսկ մեծագույն սխալ էր:

Հայաստանի Կոմկուսի վերջին քարտուղարը, խոսելով այդ տարիներին Էլչիբեյ-Ալիև փոհարաբերությունների մասին, նշեց, որ իրականում դա Ադրբեջանի ներքին խնդիրներն էր և որքան այնտեղ սրվեին ներքաղաքական հակասություններնը, այնքան մեզ ձեռնտու կլիներ, քանի որ նման պարագայում Ադրբեջանն ավելի կթուլանար. «Բայց մենք դա էլ չօգտագործեցինք: Ինչ վերաբերում է 1994 թ-ին, երբ կնքվեց հրադադարի պայմանագիրը, ապա այդ ժամանակվա և ներկայիս Ադրբեջանի միջև սարերի և ձորերի տարբերություն կար: Եթե մենք այն ժամանակ գոնե ավելի խիստ դիրքերից հանդես գայինք և ասեինք, որ մենք հրադադար կկնքենք այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը՝ այդ պարագայում նույնպես բոլորովին այլ իրավիճակում կհայտնվեինք»,- ասում է Ա. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ինքը և իր համախոհները երբեք ոչ մի հարցում էլ համամիտ չեն եղել Լ.Տեր- Պետրոսյանի վարած ո՛չ ներքին, և ո՛չ էլ արտաքին քաղաքականության հետ և մշտապես բարձրաձայնել են այդ մասին: Բացի այդ, իրենց հաջողվել է նաև կանխել որոշ քայլեր, որոնք կրկին կարող էին թուլացնել Հայաստանի դիրքերը. «Ինչ վերաբերում է Ալիևի հետ համագործակցությանը, ապա ընդհակառակը նրանք պետք է ոչ թե համագործակցեին, այլ ամեն ինչ անեին, որ Ադրբեջանն ավելի թուլանա, որը ավելի լուրջ հետևանքների կհանգեցներ Ադրբեջանին: Այստեղ որևէ կասկած չկա»,- ասաց Ա.Գասպարյանը:

Նա նաև իր խոսքի վերջում նշեց, որ իրենք նույնպես բազում առիթներ են ունեցել բանակցել ադրբեջանական կողմի հետ և ադրբեջանցիները մշտապես էլ Լ. Տեր-Պետրոսյանի մասին մեծագույն հաճույքով են խոսել. «Նրանք միշտ էլ այն կարծիքին են եղել, որ ավելի լավ կլինի, որ Լ.Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության: Կարծում եմ՝ դա լավագույն գնահատականն է նրա մասին»,- եզրափակեց Ա. Գ. Սարգսյանը:

Ա. Գրիգորյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak