Ոստիկանությունը հավաքների անօրինականության մասին զգուշացնելուց հետո ցրել է հավաքվածներին
ՀասարակությունԽորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրեց հավաքվածներին:
Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացան հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: Բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:
Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել են երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղութամբ: ՊՊԾ գնդի մերձակա հատվածում լսվել են կրակոցների ձայներ: Հավաքվածներին հավաքների անօրինական բնույթի մասին իրազեկում էին Սարի թաղում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, իսկ Խորենացու փողոցում՝ ոոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: