ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կրակից սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող
ՀասարակությունՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կրակից սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել:
Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյան ը»,- գրել է Ահարոնյանը: