ԵՄ-ն կոչ է անում Հայաստանում քաղաքական խնդիրները լուծելիս չդիմել բռնության
ՔաղաքականԵվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Էր եբունիում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման առնչությամբ:
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից:
Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են:
Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայ ության և հիմնարար ազատությունների հարգմամբ»,- նշված է ԵՄ բարձր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիանչիչի հայտարարության մեջ: