Օզբիլիսը «Բեշիկթաշ»-«Էյբար» խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ
СпортՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը գոլային փոխանցման հեղինակ է դարձել իսպանական «Էյբար»-ի հետ ընկերական խաղում:
Օզբիլիսը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և գոլային փոխանցում կատարել արդեն 12-րդ րոպեին :
Հանդիպումն ավարտվել է «Բեշիկթաշ»-ի՝ 3:0 խոշոր հաշվով հաղթանակով:
Օզբիլիսը գոլային փոխանցում էր կատարել նաև «Ալ Հիլալ»-ի հետ ստուգողական մրցավեճում: