Սարի թաղը և Նար-Դոսը մոտ կես ժամ հոսանքազրկված էին
ОбществоԱյսօր ժամը 19.00-ից ողջ Սարի թաղը, Նար-Դոս փողոցից մինչև Խանջյան փողոցը հոսանքազրկված էր:
Սակայն, ժամը 20.00-ի սահմաններում էլեկտրականությունը վերականգնվեց:
Հիշեցնենք, որ Սարի թաղին, Նար-Դոսին հարակից Խորենացի փողոցում տեղակայված գնդի տարածքում երեկ ու այսօր իրավիճակը խիստ լարված էր, եղան զանգվածային բախումներ, իսկ այսօր դիպուկահարի կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը: