Իկարդին ցանկանում է տեղափոխվել Անգլիա
СпортԻտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում,- տեղեկացնում է The Sun-ը:
Արգենտինացի հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է միանալ «զինագործների» ճամբարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է բարձրացնել հարձակվողի աշխատավարձը, սակայն միայն ամառային տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո:
Ավարտված մրցաշրջանում Իկարդին մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, դարձել 16 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: