Ոստիկանները փշալարերով փակել են Բաղրամյան պողոտան
SocietyԱզատության հրապարակի հավաքն ավարտվեց, և ցուցարարները երթով հասան Բաղրամյան պողոտա: Այս պահին Բաղրամյանի երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Նշենք, որ բացի ոստիկանական պատնեշից, ոստիկանները փշալարերով փակեցին փողոցը: Բաղրամյան պողոտայում են նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: