Կրետե կղզու ափերին 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՀունաստանի միջերկրածովյան Կրետե կղզու ափերին 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության (USGS) տվյալները:
Ցնցումները գրանցվել են 17:26-ին (Երևանի ժամանակով` 20:26-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու արևմտյան Բրիսես բնակավայրից 63.5 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 9 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին լուրեր չեն ստացվել: